Պեսկով․ Լավրովը և Ուշակովը մեկնում են Էր Ռիադ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երկուշաբթի օրը մեկնում են Էր Ռիադ՝ ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանձնարարականով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։
Փետրվարի 15-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, որում, մասնավորապես, հաստատել են փոխադարձ հարգալից երկխոսությունը վերականգնելու համար աշխատելու պատրաստակամությունը և պայմանավորվել կանոնավոր շփումների, այդ թվում՝ Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասին։
«Այսօր նախագահ Պուտինի հանձնարարությամբ ԱԳ նախարար Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը թռչում են Էր Ռիադ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ երեքշաբթի Էր Ռիադում նրանք կհանդիպեն ամերիկացի գործընկերների հետ։ Հանդիպումը նվիրված է լինելու առաջին հերթին ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ համալիրի վերականգնմանը։
«Այն նվիրված կլինի նաև ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը և երկու նախագահների հանդիպման կազմակերպմանը», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 19:47
Лжец, опубликуй документ, ты, наконец, собираешься публично рассказать, что такое это так называемое мирное соглашение? Об этом в беседе с журналистами 17 марта заявил лидер движения «Во имя Родины», архиепископ Баграт Галстанян.
-
2025-03-17 19:46
Семилетний воспитанник спортцентра «Дюцазнатун» фонда Hi-Am Нарек Глчян официально внесен в Книгу рекордов Гиннесса.
-
2025-03-17 19:43
Йеменские силы во второй раз за последние часы атаковали американский авианосец USS Harry S. Truman, сорвав авиаудары США. Об этом сообщает Irna.
-
2025-03-17 18:58
Молодые представители движения «Священная борьба» на перекрестке улицы Туманяна и Северного проспекта в Ереване проводят акцию протеста под названием «Не доверяю этим властям».