Չինաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Թրամփի՝ ԲՐԻԿՍ-ի մասին հայտարարությունները
Մաքսատուրքերի և առևտրային պատերազմներում հաղթողներ չկան, կտուժեն միայն բոլոր երկրների ժողովուրդների շահերը, երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գուո Ցզյակունը։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ դաշինքը, ենթադրաբար, «մեռած» է պետությունների միության վրա մաքսատուրքեր սահմանելու իր սպառնալիքներից հետո, եթե նրանք առաջ տանեն ԱՄՆ դոլարին այլընտրանքային արժույթի իրենց ծրագրերը:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից հավելյալ մաքսատուրքեր սահմանելու հարցին, Չինաստանը բազմիցս բացատրել է իր դիրքորոշումը. առևտրային կամ մաքսային պատերազմներում հաղթողներ չկան, կտուժեն միայն բոլոր երկրների ժողովուրդների ընդհանուր շահերը», - ասել է Գուո Ցզյակունը։
Նախկինում հաղորդվում էր, որ ԲՐԻԿՍ-ի երկրները քննարկել են ազգային արժույթներով հաշվարկների ընդլայնման և բլոկի ներսում միասնական արժույթ ստեղծելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշումներ այս հարցում չեն կայացվել։
ԲՐԻԿՍ-ը միջկառավարական ասոցիացիա է, որը ստեղծվել է 2006թ.-ին։ Բացի Ռուսաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Աֆրիկայից, 2024 թվականի սկզբից խմբին միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։ Հունվարի 1-ից կազմակերպությունում նախագահում է Ռուսաստանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 10:50
Президент США Дональд Трамп допустил возможность смены власти в Иране, если Тегеран не может сделать страну «вновь великой». Соответствующее сообщение американский лидер разместил в соцсети Truth Social.
-
2025-06-23 09:37
Гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси заявил на заседании Совбеза ООН по видеосвязи, что Агентство пока не может оценить ущерб, который нанесли США по Фордо, и готово незамедлительно отправить в Иран инспекторов-ядерщиков.
-
2025-06-23 09:34
Пекин надеется, что Совет безопасности ООН примет проект резолюции России, Китая и Пакистана, с призывом о незамедлительном и безоговорочном прекращении огня.
-
2025-06-23 09:30
Взрыв произошел во время богослужения в греческой церкви Святого Ильи в районе Дувейла, на востоке города Дамаска, сообщает сирийское агентство SANA.