Լավրով․ Էր Ռիադի բանակցությունների արդյունքները պետք է զեկուցվեն Պուտինին և Թրամփին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցային թիմերը Էր-Ռիադում կայացած հանդիպման արդյունքները կփոխանցեն երկու երկրների ղեկավարներին, իսկ հետո Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կորոշեն հետագա քայլերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կլսենք մեր ամերիկացի զրուցակիցներին։ Եվ, իհարկե, մենք պատրաստ կլինենք արձագանքել։ Այնուհետև մենք կզեկուցենք մեր ղեկավարներին, որոնք հետագա քայլերի մասին որոշումներ կկայացնեն»,- ասել է նախարարը՝ պատասխանելով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայանալիք բանակցություններից սպասելիքների մասին հարցին։
«Երբ մենք գնում ենք բանակցությունների մեր գործընկերների առաջարկով, մենք, առաջին հերթին, ցանկանում ենք լսել նրանց։ Նախագահներ Պուտինն ու Թրամփը հեռախոսով խոսելիս պայմանավորվել են երկու մեծ տերությունների հարաբերություններում բոլորովին աննորմալ շրջանը թողնելու անհրաժեշտության մասին, երբ նրանք, ըստ էության, չէին շփվում, բացառությամբ որոշակի տեխնիկական և հումանիտար հարցերի։ Եվ նախագահները համաձայնել են, որ անհրաժեշտ է վերսկսել երկխոսությունը բոլոր հարցերի շուրջ, որոնք այս կամ այն կերպ կարող են լուծվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Հիշատակվել է նաև ուկրաինական կարգավորումը», - պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ Սերբիայի ԱԳՆ ղեկավար Մարկո Ջուրիչի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 06:22
Украина поддерживает предложение о паузе в ударах России по украинской энергетике. Однако нужно узнать все детали, заявил президент Украины Владимир Зеленский во время пресс-конференции, сообщает РБК-Украина.
-
2025-03-19 06:19
Конфликт на Украине "должен был завершиться еще давно", говорится в заявлении Белого дома по итогам разговора президентов России и США Владимира Путина и Дональда Трампа.
-
2025-03-19 06:17
Президент США Дональд Трамп заявил, что состоявшийся телефонный разговор с российским лидером Владимиром Путиным был "очень хорошим и продуктивным". Об этом он написал в соцсети Truth Social.
-
2025-03-19 06:15
Скончался армянский актер и телеведущий Ара Дехтрикян, сообщил ArmLur.am. По данным сайта, Дехтрикян долгое время боролся с онкологическим заболеванием.