Последние новости

Ռուբիոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

Փետրվարի 16-ի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր առաջին պաշտոնական այցն է կատարել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար: Նրան ուղեկցել են Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ Հոգեշնորհ Տ. Աղան Գոգչյանը և Սուրբ Հարութեան Տաճարի նախկին տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Սամուէլ Ծ. Վարդապետ Աղոյանը։

Այս մասին հայտնում են Երուսաղեմի հայոց պատրիարքությունից։

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել և սա նրա առաջին շրջագայությունն է Մերձավոր Արևելք պաշտոնը ստանձնելուց հետո:

Radar.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ