Последние новости

Զախարովա. Ավելի լավ է` Եվրոպան զբաղվի Դանիայի պաշտպանությանն ուղղված բանակցություններով

Նախընտրելի կլիներ, որ Եվրոպայի պետություններն ու առաջնորդները, որոնք իբր փորձում են պաշտպանել Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը» բանակցությունների սեղանի շուրջ, Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հավակնությունների ֆոնին նույնքան հետաքրքրվածություն դրսևորեին Դանիային օգնելու հարցում, կարծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Telegram-ի իր ալիքում նա նշել է, որ մի շարք եվրոպական երկրներ և ԵՄ առաջնորդներ ձգտում են նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ պաշտպանելու Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը»։

Ընդ որում` Ուկրաինան ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի անդամ է` ի տարբերություն Դանիայի, որը և՛ մեկի, և՛ մյուսի անդամ է և այժմ բախվում է Վաշինգտոնի լուրջ հավակնություններին։

«Գուցե ԵՄ անդամները, որոնք այդքան երազում են «նստել բանակցությունների սեղանի շուրջ», նման սեղան գտնեն, օրինակ, Կոպենհագենում և նստեն դրա շուրջ: Քննարկեն Դանիայի օգնության, դիվանագիտական ​​կարգավորման և «տարածքային զիջումների» պայմանները», - գրել է Զախարովան։

Նա հավելել է, որ այդ քննարկումներում կարելի էր ներգրավել ԵԱՀԿ-ին, որտեղ Դանիայի տարածքային ամբողջականության վերաբերյալ «բանակցային սեղանի» շուրջ ԵՄ անդամները կարող են նստել ԱՄՆ–ի հետ։

«Եթե նստեցնեն և կարողանան նստել իրենք։ Թե՞ նման «բանակցային սեղան» Մյունխենում լացողները չէին կանխատեսել»,- հեգնանքով հետաքրքրվել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք` 2024-ի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի համար «բացարձակ անհրաժեշտություն» է Գրենլանդիային տիրապետելը. այսպես էր նա մեկնաբանել Շվեդիայում ԱՄՆ նախկին դեսպան և ձեռնարկատեր Քեն Հաուերին Դանիայում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու որոշումը:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ