Последние новости

Նեբենզյա․ Ուկրաինայում հակամարտության թեժ փուլի շուտափույթ ավարտի շանսեր կան

ԱՄՆ-ում հանրապետականների իշխանության գալուց հետո հնարավորություններ կան, որ ուկրաինական ճգնաժամի թեժ փուլը շուտով կարող է ավարտվել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բոլորս տեսնում ենք, թե ԱՄՆ-ում հանրապետական վարչակազմի իշխանության գալուց հետո այսօր աշխարհում ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Ինչպես և կոչ էինք անում վերջին ամիսների ընթացքում, խաղի մեջ վերջապես ակտիվորեն ներգրավվեց դիվանագիտությունը։ Հնարավորություններ են առաջացել, որ ուկրաինական ճգնաժամի թեժ փուլը կարող է շուտով ավարտվել», - ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

Ընդ որում, ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ հրադադարն ու շփման գծում ուկրաինական հակամարտության սառեցումը դրա կարգավորման երաշխիք չեն հանդիսանում:

«Սա Մինսկի կարևորագույն դասն է, և այն պետք է հաշվի առնեն նրանք, ովքեր այսօր պիտի աշխատեն հնարավոր պայմանավորվածությունների նոր ուրվագծերի վրա», – ասել է նա:

Նեբենզյայի խոսքով` Ուկրաինան «անվերադարձ» կորցրել է ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը։

«Ուրեմն, իրավիճակը պետք է շտկել այն տարածաշրջաններում, որոնք դեռ մնում են Կիևի վերահսկողության տակ», – ասել է Նեբենզյան:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պուտինի հանձնարարությամբ փետրվարի 18-ին մեկնում են Սաուդյան Արաբիա: Նրանք Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ կանցկացնեն հանդիպում, որը նվիրված կլինի առաջին հերթին ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ համալիրի վերականգնմանը:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ