«ՎՆԱՍԱԿԱՐ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՐԱԿԱՆ ԳԵՐԽՆԴԻՐԸ
«Գաղափարական տրանսֆորմացիան», որի մասին Փաշինյանը խոսում էր Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, գործընթաց է, որը գոյություն ունի միայն իր երևակայության մեջ: Մեկնաբանելով Դոնալդ Թրամփի պահվածքը՝ քաղաքագետները հաճախ նշում են, որ խելագար ձևանալը հայտնի տեխնոլոգիա է, որին հաճախ են դիմում քաղաքական գործիչները: Փաշինյանը, հիշեցնեմ, մի անգամ խոստովանեց, որ այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ երբեմն գժի տեղ է դնում իրեն։ Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման մասին ռեպորտաժից կարելի էր եզրակացնել, որ իշխող վերնաշերտի պարագլուխը բացահայտ չափն անցնում է գժի դերի մեջ։ Դա հեշտությամբ կարդացվում էր ներկաների դեմքին, որոնք քաղաքավարությունից դրդված լսում էին այն «գաղափարական» զառանցանքը, որ բարբաջում էր վարչապետի աթոռին բազմած մարդը…
Փաշինյանն ասաց, թե անկախ Հայաստանում գոյություն չի ունեցել այլ գաղափարախոսություն, բացի դաշնակցական գաղափարախոսությունից։ Նույնիսկ ՀՀՇ-ն է, ըստ նրա, փոխ առել այդ գաղափարախոսությունը, ինչպեսև մյուս բոլոր կուսակցությունները։ Չեմ ներկայացնի տարբերությունը ՀՀՇ-ի և ՀՅԴ-ի գաղափարախոսությունների միջև, կսահմանափակվեմ Տեր-Պետրոսյանի ծրագրային թեզի հիշեցումով, թե «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է», մինչդեռ ՀՅԴ գաղափարախոսությունը, ինչպեսև ՀՀԿ-ինը, միշտ բխել է ազգի շահերից, անկախ նրանց միջև առկա տարբերություններից։ ՀՀՇ գաղափարախոսության հետ այդ կուսակցություններն ընդհանուր քիչ բան ունեն։ Փաշինյանը, հիշեցնեմ, վարչապետի պաշտոնում առաջին քայլերից ի վեր ուրացավ բոլոր ու ամեն տեսակի «իզմերը», իսկ սահմանազատման ցուցանակի տակ տարածքների հանձնման երկրորդ փուլում հանկարծ որոշեց անցնել գաղափարախոսությանը։ Ի՞նչ կնշանակի դա:
Հնարքը պարզունակ է, իշխող վերնաշերտի պարագլխի համար շատ ավելի հեշտ է պատասխանել գաղափարական բնույթի հարցերին, քան մեկնաբանել խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին Բաքվի պատասխանի բացակայությունը։ «Գաղափարական տրանսֆորմացիայի» թեմայով դատողությունների ենթատեքստում է այն թերի թեզը, թե Արցախի Հանրապետության անկախության 30 տարիները մեր իրականությունը չեն, ժամանակակից Հայաստանի պատմությունը չեն, այլ իրականությունից հեռու Երրորդ Հանրապետության փաստ են:
Նրանում, որ 5 հազար տարի անց Արցախում հայեր չեն ապրում, մեղավոր է բնավ ոչ ՀՅԴ-ի «ամենահաս» և «ամենաթափանց» գաղափարախոսությունը։ Գաղափարախոսությունը չէ, որ հանգեցրեց Արցախի կորստին, այլ ազգային շահերին դավաճանության մտածված ու նպատակաուղղված քաղաքականությունը: Փաշինյանի գաղափարական դատողությունները և հայկական ամենահին կուսակցության վրա հաճախակի դարձած հարձակումները հիմնավոր կասկածներ են հարուցում, որ ՀՅԴ գաղափարախոսությունից հրապարակային հրաժարումը քողարկված նախերգանք է խորհրդարանական մրցավազքի մեկնարկին այդ քաղաքական ուժը չեզոքացնելու համար։
Սկզբում Փաշինյանը հոդված գրեց խաղաղության ու պատերազմի մասին, իսկ հիմա կարծես թե պատրաստվում է կրկնել ավանդական կուսակցության արգելման Տեր-Պետրոսյանի «սխրանքը»։ Այդ արգելումը կարող է հանգեցնել ամբողջ իրական ընդդիմության ջախջախմանը: Չարժե անտեսել իրադարձությունների նման զարգացման հավանականությունը, հատկապես այն հանգամանքի նկատառումով, որ Փաշինյանի քարոզչամեքենան ամեն օր զանգվածային գիտակցության մեջ է խցկում այն թեզը, թե Արցախը հանձնել են դաշնակցականները, որոնք այսօր էլ շարունակում են հետևել Կրեմլի հրահանգներին…
Նրանք, ովքեր իրապես պատկերացնում են, թե ինչպես է ընթացել չորս գյուղերի տարածքների ապօրինի հանձնումը սահմանազատման ցուցանակի տակ, ինչպես նաև 30 տարի շարունակ կառուցված ամենահզոր ամրագոտու հանձնումը, չեն կարող չնշմարել սահմանազատման երկրորդ փուլից ուշադրություն շեղելու Փաշինյանի փորձերը։ Նրանք, ովքեր լիովին գիտակցում են Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Կիրանց-Բաղանիս հատվածի նկատմամբ ադրբեջանցիների վերահսկողության հետևանքները, շատ լավ հասկանում են այն պատճառները, թե ինչու Փաշինյանը հանկարծ սկսեց խոսել ՀՅԴ գաղափարախոսության վնասակարության մասին։ Հիշեցնեմ, որ տարածքների հանձնման երկրորդ փուլում ռեժիմը խիստ գաղտնի է պահում սահմանասյուների տեղադրման քարտեզը, որպեսզի թաքցնի, թե որքան հող է հանձնվել սահմանի հյուսիսային հատվածներում…
Այսօր միայն երկու կուսակցություններ՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն են ժողովրդին ճշմարտությունն ասում տարածքների միակողմանի հանձնման, Կիրանցի ծայրամասում միմյանցից նվազագույն հեռավորության վրա գտնվող հայկական և ադրբեջանական դրոշների մասին: Ադրբեջանական դիրքերը գտնվում են այն տներից ոչ հեռու, որոնք սկսել են կառուցել դեռևս անցած դարի 80-ական թվականներին, սակայն այդպես էլ չեն ավարտվել։ Դա միջպետական մայրուղուց ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է։ Ակնհայտ է, որ առաջիկայում Ադրբեջանին նոր տարածքներ են հանձնվելու սահմանազատման ցուցանակի տակ, ինչի արդյունքում Լոռին կդառնա սահմանամերձ մարզ:
Իրական ժամանակում տարածքներ հանձնելով՝ Փաշինյանն ու իր շրջապատն ակտիվորեն տիրաժավորում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Մեղրին Արցախի դիմաց հանձնելու գոյություն չունեցած ու չունեցող «պլանների» մասին ստերը։ Մտացածին փոխանակմանը հղումներով՝ Փաշինյանը քողարկում է սահմանազատման երկրորդ փուլը, որն արդեն մեկնարկել է, սակայն դրա մանրամասները գաղտնի են պահվում, թեև իրականում աշխատանքներն ընթանում են ողջ թափով։ Ինչպես օրերս հայտարարեց Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, «գործող իշխանության գաղափարախոսությունը հանգում է իր նպատակներից ու շահերից հայ ժողովրդի հրաժարմանը»։
Այսպես բացահայտ ստել ժողովրդին կարող է միայն անպատժելիությունից վերջնականապես լկտիացած մարդը։ Փաշինյանը անվերապահ հավատացել է, որ կարող է տարածքներ հանձնել իրական ժամանակի ռեժիմով և զուգահեռաբար խոսել Քի-Վեստի և Սադարակի բանակցությունների, ՀՅԴ «վնասակար» գաղափարախոսության, «իրական» Հայաստանի, 1915թ. Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումից հրաժարման մասին…
Այս լկտիությունը սահմանակցում է մտագարության հետ, հոգեպես առողջ մարդը չի երկնի Հայոց ցեղասպանության մեջ Օսմանյան կայսրության մեղքի վերանայման թեզը։ Փաշինյանը վստահ է, որ իր գիտակցության հոսքը ոչ ոք չի կասեցնի, և ինքը կշարունակի անպատիժ հանձնել տարածքները՝ թաքնվելով խաղաղության մասին դատարկախոսության հետևում, որին մնացել է «համաձայնեցնել 17 կետից ընդամենը 2-ը»։ Իրականում տևական խաղաղության հեռանկարը սուտ է և քիմեռ: «Հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիներին» արդեն 2 տարի շարունակ խոստանում են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում և «խաղաղության խաչմերուկ»՝ որպես «իրական Հայաստանի» ատրիբուտներ: Մինչդեռ իրական է միայն սահմանազատման երկրորդ փուլի քողի տակ տարածքների հանձնումը, ինչպես նաև Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացմանն ուղղված Ալիևի ջանքերը։
Արդեն իսկ կանխատեսումներ կան 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության տակ իր ստորագրությունը հետ կանչելու Ադրբեջանի նախագահի մտադրության մասին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդրի ռազմական լուծման համար իր ձեռքերն արձակելու նպատակով։ Իշխող վերնաշերտի պարագլուխն այդպես էլ չբացեց փակագծերն այն առաջարկի վերաբերյալ, որից Ալիևը, իր ասելով, չի կարողանա հրաժարվել։ Եթե այդ առաջարկը «միջանցքային տրամաբանության» ոգով է, ապա հասկանալի է, թե ինչու են դա այդքան խնամքով թաքցնում ժողովրդից…
Զանգվածային ապատիան Փաշինյանը ներկայացնում է իբրև ժողովրդի համաձայնություն իր «խաղաղ ծրագրերին», որոնք հերթական անգամ հասցրել են երկիրը պատերազմի շեմին։ Մի խոսքով, իրեն գժի տեղ դրած՝ Փաշինյանը գժի տեղ է դրել իր համաքաղաքացիներին, որոնք շուրջ 7 տարի շարունակ հանդուրժում են իրեն որպես վարչապետի։ Գիտակցելով, որ աթոռն իր տակ երերում է, նա փորձում է խաղից դուրս բերել հաջորդ գումարման խորհրդարանում ներկայացվածության համար մղվող պայքարում ՔՊ-ի ամենաուժեղ մրցակիցներին: Խոսքը ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի մասին է, հանուն դրա էր աղմուկ բարձրացվում ՀՅԴ Բյուրոյի ներկուսակցական փաստաթղթի շուրջ, որից հետո Փաշինյանը սկսեց խոսել «գաղափարական տրանսֆորմացիայի» մասին։
Այդ աղմուկն էլ հաջողությամբ չպսակվեց, ուստի վարչախմբի վերնաշերտն օրերս մեղադրեց ՀՅԴ-ին հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ։ Սա մանիպուլյացիայի դասական օրինակ է, երբ մեղավորը մեղադրում է անմեղին: Հայ ժողովրդի դեմ գրեթե 7 տարի հիբրիդային պատերազմ է վարում հենց կապիտուլյանտի ռեժիմը։ Ժամանակն աշխատում է Փաշինյանի ու ՔՊ-ի դեմ, օրըստօրե բազմապատկվում է նրանց թիվը, ովքեր ցանկանում են ազատել երկիրը «ազգի գերեզմանափորից» (Տեր-Պետրոսյանի բնորոշումը) ու նրա ընչաքաղց կուսակցությունից։
Փաշինյանը կարող է 7/24 ռեժիմով խոսել եկամուտների ու ծախսերի համընդհանուր հայտարարագրման, տրանսպորտի գների, «վնասակար գաղափարախոսության» մասին. նրան արդեն չեն լսում։ Փողոցներում մարդիկ տեսախցիկների առջև խոսում են ռեժիմի պարագլխի ու նրա կողակցի հանդեպ իրենց ատելության մասին։ Այսօր թույլ կայծն էլ բավական է, որպեսզի համաժողովրդական ընդվզումը հեղվի փողոց՝ տապալելու կապիտուլյանտի ու նրա կուսակցության ռեժիմը, որը չունի գաղափարախոսություն և երբեք չի ունեցել: Պատճառը պարզ է. գաղափարախոսությունը քաղաքական կազմակերպությունների ատրիբուտն է, իսկ տարածքներ հանձնել կարող է կուսակցական ցուցանակի տակ վեր ընկած ցանկացած խուժան։
«Վնասակար գաղափարախոսության» թեմայով Փաշինյանի բանավոր վարժանքներում ոմանք Երրորդ Հանրապետությունից հրաժարման ուղեգիծ դիտարկեցին։ Դժվար թե նա այսօր այդքան հեռուն ծրագրի։ Նրա գերխնդիրն է՝ մնալ ջրի երեսին, հնարավորինս շատ ՔՊ-ականներ անցկացնել Գյումրիի և Փարաքարի ավագանի, ապահովել ՔՊ-ի վերարտադրումը որպես խորհրդարանական մեծամասնություն և շարունակել մաս-մաս հանձնել Հայաստանը։ Ինչպես օրերս հայտարարեց Ալեն Սիմոնյանը, եթե վաղը թշնամին մտնի Սյունիք, ապա բնակչությունը կլքի իր տները, ինչպես եղավ Արցախում: Ուզում եմ հիշեցնել, որ ադրբեջանցի զավթիչները Սյունիք մտան 2021 թվականի մայիսի 12-ին, քանզի հայկական ստորաբաժանումներին չկրակելու հրաման էր տրվել ամենաբարձր մակարդակով։ 2021թ. նոյեմբերի 16-ի մեկօրյա դիրքային պատերազմի ընթացքում բացահայտվեց ռեժիմի վերնաշերտի այն սուտը, թե զավթիչների դիրքերում ծանր զինտեխնիկա չկա։ Թշնամու վրա չկրակելու հրամանը պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուն պես չեղարկեց գեներալ Արշակ Կարապետյանը։ Ներկայումս նա ռեժիմի վերնաշերտի հաշվեհարդարից թաքնվում է Ռուսաստանում, քանզի Հայաստանում նրան կալանավորում է սպասվում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 10:02
Эмма Палян превзошла все ожидания по части заинтересованного участия в предвыборной агитации. Депутат от Гюмри так усердно пыталась оправдать доверие своей партии, что руководству фракции ГД пришлось попросить ее придержать коней. Дело в том, что Палян стала обзывать соперников кандидата ГД Сарика Минасяна "карманниками", "клоунами" и проч. Потребовалось вмешательство руководителя фракции Айка Конджоряна, который призвал Эмму воздержаться от навешивания ярлыков, дабы не подставлять партию. В беседе с журналистами Палян факт вмешательства опровергла, дав понять, что обладает полной свободой действий.
-
2025-03-14 09:30
Впервые услышала о нем в редакции военной газеты "Мартик" в Степанакерте, куда прибыла с группой журналистов после освобождения Шуши. Там же, в редакции, увидела фотографию Карена Габриеляна. Про такие лица Александр Грин сказал, что "красивые всегда смелы". Позже о нем рассказал генерал Аркадий Тер-Тадевосян, назвав одним из лучших полевых командиров…
-
2025-03-14 08:39
С 2023 г. политизированная публика имела много поводов убедиться в том, что мэрия Еревана – рассадник коррупции. При Тигране Авиняне уголовные преследования были возбуждены против двух вице-мэров столицы, нескольких начальников управлений мэрии, а также против руководителя административной единицы Арабкир, который в настоящее время находится под домашним арестом. Напомню, что в ходе агитации в пользу Авиняна на выборах 2023 г. только 1 видеоролик, заказанный фирме "Шарм", обошелся в 800 тыс. долларов!
-
2025-03-10 09:07
Андраник Теванян, усилиями которого 30 марта в совет Гюмри будет баллотироваться блок "Мать Армения" (№1 списка предприниматель Карен Симонян), назвал Европейский блок (№1 председатель совета клуба журналистов "Аспарез" Левон Барсегян) протурецким. Эту оценку целиком разделяет мыслящая часть жителей славного города, которым известно, что курс "Демократической платформы" на интеграцию в ЕС ведет Армению прямиком к статусу турецкого вилайета.