Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ԱՐԱԳԱՑՆԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ՌԵԳԻՈՆԱԼ ՆՈՐ ԳՈՐԾԱՐՔԻ ԿՆՔՈՒՄԸ
Կոմունիկացիաների համար պայքարը ոչ սկսվել է 21-րդ դարով, ոչ էլ ավարտվելու է։ Համաշխարհային պատմությունը վաղուց է հյուսվել ճանապարհային, լոգիստիկ և ջրային ուղիների շուրջ։ Մետաքսի ճանապարհի վրա վերահսկողության շուրջ ստեղծված կայսրություններից մինչև նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստանի վրա հարձակման առիթ դարձած Դանցինգի միջանցք, Պունիկյան պատերազմներից մինչև սևծովյան նեղուցների համար պայքար, Սուեզի պատերազմից մինչև Ֆրանսիայի կողմից Լուիզիանայի վաճառքը Միացյալ Նահանգներին և ռուս-շվեդական պատերազմ։
Պատահական չէ, որ այսօրվա ուժի կենտրոններից յուրաքանչյուրն ունի գլոբալ կոմունիկացիաների սեփական մեգանախագիծը՝ Չինաստանը, ԵՄ-ն, Ռուսաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը։
Այսօր մարդկային քաղաքակրթության արյունատար անոթների համար կռիվը նոր փուլ է թևակոխել, որի մի փոքր, բայց մեզ համար կենսական թատերաբեմ են դարձել Սյունիքի շուրջ զարգացումները, որոնք ժամանակին վերացվել էին 70-ամյա Սովետական իշխանության, իսկ հետո՝ Առաջին Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակի շնորհիվ։
ԱՄՆ նոր վարչակազմը նոր թափ հաղորդեց այս բախումներին, և խոսքը միայն Պանամայի ջրանցքի նկատմամբ բացահայտ նկրտումների մասին չէ։ Թրամփի մի քանի այլ նախաձեռնություններ նույնպես լոգիստիկ պատերազմների տրամաբանության մեջ են տեղավորվում։
Սկսենք Գրենլանդիայից, որի հանդեպ ամերիկյան ուղղակի ոտնձգությունները ոչ միայն կղզու և Արկտիկայի հարուստ բնական պաշարներով են պայմանավորված, այլև Հյուսիսային ծովային միջանցքների հանդեպ հետաքրքրությամբ, որի ռուսական հատվածն արդեն մեծ թափով զարգանում է՝ ապահովելով Եվրոպայի և Ասիայի միջև բեռների փոխադրման ավելի կարճ ճանապարհ։ Օպտիմալացման աստիճանը հասկանալու համար մի թիվ բերեմ։ Եթե դասական ճանապարհով՝ Սուեզի ջրանցքով, Համբուրգից Շանհայ բեռները տեղափոխվում են 30-35 օրվա ընթացքում, ապա այս ճանապարհով՝ 18։
Շատ-շատերը կզարմանան, բայց Գազայի մասին Թրամփի վերջին սկանդալային հայտարարության առիթով նեղ շրջանակներում քննարկվում է նույնպես լոգիստիկ շահը։ Պաղեստինցիներին Գազայից տեղահանելու և այն մեծ հանգստյան գոտու վերածելու առաջարկության շարժառիթներից մեկն ապագայում կառուցվելիք «Բեն Գուրիոն» անունը ստացած նոր ջրանցքի համար ավելի էժան, հարմար և անվտանգ երթուղի ապահովելու հարցն է։
«Բեն Գուրիոն» ջրանցքի գաղափարն առաջարկվել է իսրայելական և ամերիկյան շրջանակների կողմից՝ որպես այլընտրանք Եգիպտոսով անցնող Սուեզի ջրանցքին։ Այն պետք է սկսվի Իսրայելի կամ Պաղեստինի Միջերկրական ափից, հասնի Հորդանան գետը, որի երկայնքով մտնի Կարմիր ծովի մաս կազմող Աքաբայի ծոց իսրայելական Էյլաթ քաղաքի մոտ՝ զրկելով Եգիպտոսին կենսական մենաշնորհից։ Չէ՞ որ համաշխարհային առևտրի 12-13%-ն անցնում է հենց Սուեզի ջրանցքով՝ ապահովելով կենսական ջրային կապ Եվրոպայի և Ասիայի միջև։
«Զանգեզուրի միջանցքը», որ արևմտյան շրջանակները փորձում են դիրքավորել՝ որպես Արևմուտք-Արևելք կոմունիկացիոն նոր հնարավորություն, ի սկզբանե չուներ ոչ մի իրական տնտեսական կարևորություն կողմերի համար՝ հանդիսանալով բացառապես գեոպոլիտիկ նախագիծ Թուրքիայի և ատլանտիստների համար՝ ընդդեմ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի։
Հիմա, երբ ամերիկյան նոր վարչակազմը խոր վերանայման է ենթարկում թե՛ Ռուսաստանի հետ հարաբերությունները, թե՛ իր գլոբալ գերակայությունները, երբ ի հայտ են գալիս նոր լոգիստիկ հեռանկարներ, «Զանգեզուրի միջանցքը», մեծ հավանականությամբ, զրկվելու է ամերիկյան աջակցությունից՝ մնալով թուրքական կենսական շահերի օրակարգում։ Ավելին, եթե միջանցքը չբացվի, ապա Թուրքիայի համար ահագին կարժեզրկվի Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում նրա աջակցությունն Ադրբեջանին։
Կասկած չունեմ, որ ստեղծված իրավիճակում Նիկոլը փորձելու է արագացնել հենց Էրդողանի հովանու ներքո ռեգիոնալ նոր գործարքի կնքումը՝ քանի դեռ գլոբալ աշխարհակարգի տեկտոնիկ տեղաշարժերը չեն հասել Հարավային Կովկաս և Հայաստան։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
18.02.2025
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".
-
2025-03-15 15:37
В 2024 году Армянская Апостольская церковь выделила на гуманитарные программы для нуждающихся семей чуть больше $1,5 млн. Об этом было сказано в ходе трехдневного заседания Верховного духовного совета Первопрестольного Святого Эчмиадзина (центра ААЦ), сообщает по итогам заседания пресс-канцелярия Эчмиадзина.