Ֆրանսիան երկրորդ հանդիպումն է հրավիրում՝ Ուկրաինան և Եվրոպայի անվտանգությունը քննարկելու համար
Ֆրանսիան երկրորդ հանդիպում է հրավիրում՝ քննարկելու համար Ուկրաինայի պատերազն ու Եվրոպայում անվտանգությունը, հայտնում է Reuters-ը։
Հանդիպումը կանցկացվի չորեքշաբթի, դրան կմասնակցեն ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներ, որոնք ներկա չեն եղել փետրվարի 17-ի առաջին հանդիպմանը, հայտնում է BBC-ն։
Reuters-ի երկու աղբյուրներ էլ հայտնել են, որ հրավիրված երկրների թվում են Նորվեգիան, Կանադան, Բալթյան երկրները, Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան և Բելգիան:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին եվրոպական երկրների ղեկավարները Փարիզում արտակարգ գագաթնաժողով են անցկացրել՝ քննարկելու համար, թե ինչպես վարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Մոսկվայի հետ առանց Եվրոպայի մասնակցության բանակցություններ վարելու մտադրության առնչությամբ։
Հանդիպումից հետո կոնկրետ որոշումներ չեն հայտարարվել, սակայն ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հայտարարել են պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրումներ կատարելու և Կիևին անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:17
Завершен процесс покупки нового здания для посольства Республики Армения в столице Бельгии Брюсселе. Об этом сообщил генеральный секретарь МИД Давид Карапетян.
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.