Последние новости

Ֆրանսիայի ԱԳՆ․ Ռուբիոն ՌԴ-ի հետ բանակցությունների մասին խոսել է եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի արտգործնախարարներին և ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավարին է ներկայացրել Էր Ռիադում Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների բովանդակությունը, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին։

Եվրոպական երկրները մտահոգված են, որ Թրամփի վարչակազմը չի ցանկանում իրենց ներառել Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու բանակցություններում, հայտնում է BBC-ն։

Ընդսմին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պուտինի հետ զրուցելու պատրաստակամություն է հայտնել։

Նա հայտարարել է նաև, որ Ֆրանսիան մտադիր չէ իր զորքերը ուղարկել Ուկրաինա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ