Последние новости

Ուկրաինայում պետք է ընտրություններ անցկացվեն. Թրամփն ասել է` ինչու

Ուկրաինայում ընտրությունների անցկացումը անհրաժեշտություն է, եթե Կիևը ցանկանում է տեղ ստանալ բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շրջանակում։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Որտե՞ղ է Ուկրաինայի առաջնորդը: Ինձ հաճելի չէ խոսել այդ մասին, բայց Զելենսկու վարկանիշն ընկել է մինչև 4%։ Երկիրը քարուքանդ է եղել: Այն նմանվել է մեծածավալ ապամոնտաժման հարթակի: Մի՞թե Ուկրաինայի ժողովուրդը չպետք է ասի, որ մենք երկար ժամանակ ընտրություններ չենք ունեցել», – ասել է Թրամփը:

Հանրապետական նախագահի խոսքով` Ուկրաինայում վաղուց ընտրություններ չեն եղել։

Թրամփը նշել է, որ դրան Ուկրաինային դրդում է ոչ թե Ռուսաստանը, այլ երկրում տիրող իրավիճակը։ ԱՄՆ նախագահն ընդգծել է նաև, որ Զելենսկին տեղյակ չէ, թե ուր է ուղղվել գումարի կեսը, որն ԱՄՆ–ն հատկացրել է Ուկրաինային։

ԱՄՆ առաջնորդն աջակցել է Եվրոպայից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելուն՝ առանց ԱՄՆ-ի մասնակցության։ «Լավ կլիներ, որ մարտական ​​գործողությունների ավարտից հետո եվրոպական զորք տեղակայվեր Ուկրաինայում, ԱՄՆ-ն ստիպված չէր լինի իր զորքերն ուղարկել, քանի որ մենք շատ հեռու ենք», -ասել է Թրամփը:

Փետրվարի 17-ին Փարիզում Եվրոպայի առաջնորդների արտակարգ գագաթնաժողովի թեմաներից մեկն էր Ուկրաինայում խաղաղապահների հնարավոր տեղակայումը խաղաղության համաձայնագրի շրջանակներում, սակայն մասնակիցները համաձայնության չեն եկել այդ հարցում:

Փետրվարի կեսերին Մյունխենի համաժողովի ընթացքում Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինացիները դեմ են ռազմական գործողությունների ժամանակ ընտրությունների անցկացմանը։ Այն քաղաքացիներին, որոնք կողմ են ընտրություններին, երկրի նախագահը խորհուրդ է տվել փոխել քաղաքացիությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս Զելենսկուն անվանել է Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ։ Հունվարին Պուտինը հայտարարել էր, որ նույնիսկ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ցանկացածի հետ, եթե Ուկրաինան նման ցանկություն ունի։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ