ԹՈՒՐՔԻԱՆ ԶՐԿՎԵԼ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՄՆ-Ռուսաստան ընթացող բանակցություններում, որոնց վրա սևեռված է ամբողջ աշխարհի ուշադրությունը, կարևոր են նաև դետալները։
Այդ կարևոր դետալներից մեկն, ըստ իս, այն է, որ Թուրքիան փաստացի զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից։ Հիշեցնեմ, որ 2022-2023-ին հենց Անկարան էր գլխավոր միջնորդը, ինչից զգալիորեն օգտվում էր Էրդողանը՝ լուծելով իր խնդիրները։
Այժմ իրավիճակը փոխվել է։ Թուրքիան զիջել է իր դերը Սաուդյան Արաբիային, որտեղ և տեղի ունեցան ԱՄՆ-ՌԴ բանագնացների հանդիպումը, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, շուտով տեղի կունենա նախագահներ Թրամփի ու Պուտինի առաջիկա հանդիպումը։
Եթե պարզեցնենք, ապա սա լավ լուր է, քանի որ զրկում է Թուրքիային արտաքին քաղաքականության հարցերում մանևրելու լայն դաշտից, ինչպես նաև վկայում է ՌԴ համար վերջինիս դերի նվազման ու երկկողմ հարաբերություններում առկա լարվածության մասին։
Այս ամենը՝ համադրված այլ մի շարք փաստերի հետ, փոքր լավատեսության հիմք է տալիս Հարավային Կովկասում Թուրքիայի դերի համեմատաբար սահմանափակման առումով։
Իհարկե, սա չի նշանակում, որ մեր սպառնալիքները կվերանան ինքնաբերաբար։ Սակայն դրանց դիմադրելու հնարավորություններն են մեծանում, որից պետք է օգտվեն ազգային ուժերը։
Վարուժան Գեղամյան, թուրքագետ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 15:56
Думаю, Ален Симонян имеет статус азербайджанского ефрейтора-шпиона и турецкого агента, а ссылка на его слова отвратительна для любого армянина.
-
2025-05-05 14:18
Спикер армянского парламента Ален Симонян назвал второго президента Армении Роберта Кочаряна человеком, имеющим «статус российского шпиона». Это ответственное заявление Симонян сделал на брифинге 5 мая.
-
2025-05-05 14:16
Оппозиционный депутат парламента Армении Гегам Манукян призвал повысить зарплаты военнослужащим без обязательной аттестации.
-
2025-05-05 14:15
Глава правительства Беларуси Александр Турчин прибыл с официальным визитом в Азербайджан.