Последние новости

ՁԱԽՈՂՈՒՄ ՁԱԽՈՂՄԱՆ ՀԵՏԵՎԻՑ. ՆԻԿՈԼԸ «ԻՐԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ» ԱՊԱՐԴՅՈՒՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Տարեսկզբից անցած մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանի օկուպացիոն ռեժիմի պարագլուխը հասցրեց մի շարք հանդիպումներ անցկացնել արևմտյան մի քանի երկրներում Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Սկզբում Շվեյցարիայում, այնուհետ՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ու Գերմանիայում, և գործնականում ամենուր այդ հանդիպումներն ուղեկցվում էին եթե ոչ սկանդալով, ինչպես Ցյուրիխում, ապա ակտիվ խոսակցություններով՝ այն մասին, որ այդ հանդիպումներին Սփյուռքի ներկայացուցիչների իրական մասնակցության մասին կարելի է խոսել շատուշատ պայմանականորեն։ Ինչ վերաբերում է հանդիպումների թեմատիկային, ապա, ինչպես հաղորդվում է, Նիկոլը մասնակիցներին բացատրել է «խաղաղության» սեփական քաղաքականությունը և փորձել համոզել «իրական Հայաստանի» զառանցալի գաղափարի ճիշտ լինելու մեջ։

Օրերս հայկական թերթերից մեկը հաղորդեց, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանը կարող է հետ կանչվել այն պատճառով, որ Մյունխենում կազմակերպված հանդիպմանը Սփյուռքի ներկայացուցիչներ գրեթե չեն եղել: Եթե ԱՄՆ-ի հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպումը պարզապես անհաջող էր, ապա Մյունխենում դա, մեղմ ասած, խայտառակ անցավ, գրում է մասնավորապես «Փաստ» թերթը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում և սոցցանցերում տարածվել էին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության ղեկավար Ջոնաթան Շպանգենբերգի հայտարարություններն այն մասին, որ հանդիպմանը ներկա չեն եղել Հայ Առաքելական Եկեղեցու թեմի, 16 եկեղեցական միությունների, հայ-գերմանական խորհրդի և համայնքային այլ խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև քիչ թե շատ հայտնի գործիչներ: Գրում են նաև այն մասին, որ հանդիպման վայրը մինչև վերջին պահը գաղտնի է պահվել, հավանաբար նրա համար, որ բացառվեն բողոքի ակցիաները, որոնցով ուղեկցվել է Նիկոլի այցն ԱՄՆ։

Սկսենք նրանից, որ եթե հարկ լինի հետ կանչել դեսպաններին, ապա պետք է սկսել նախկին դասատու Լիլիթ Մակունցից, որը շռնդալից կերպով ձախողեց դիվանագիտական աշխատանքն այդ կարևորագույն երկրում։ Նրա կոպտագույն սխալների մասին, մասնավորապես՝ ԱՄՆ-ում վերջին ընտրությունների ընթացքում, խոսել են բազմաթիվ փորձագետներ, ինչպեսև նախկինում՝ հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ համագործակցել նրա չցանկանալու մասին։ Բայց, դատելով ամենից, Մակունցն օժտված է անձեռնմխելիությամբ, քանզի նույնիսկ, ընդհանուր գնահատմամբ՝ Նիկոլի այդքան ձախողված այցն ԱՄՆ առիթ չդարձավ նրան պրոֆեսիոնալ դիվանագետով փոխարինելու մասին մտածելու համար, ինչը, հաշվի առնելով վերջին շրջադարձային իրադարձությունները, դառնում է արդեն խիստ կարևոր։

Մինչդեռ Վաշինգտոնում «Սփյուռքի ներկայացուցիչների» հետ հանդիպումը, դատելով մեկնաբանություններից, նույնքան անհաջող է անցել, որքան դրան հաջորդած բոլորը։ «Դա հանդիպում էր բացառապես հրավիրատոմսերով, և իրենք էին ընտրում, թե ով ներկա լինի։ Մասնակցել են հիմնականում նրանք, ովքեր այս տարիների ընթացքում համագործակցել են Փաշինյանի կառավարության հետ և կիսում են նրանց տեսակետը»,- հայտարարել Է ԱՄՆ-ում բնակվող քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։ Իսկ այլ աղբյուրների տեղեկություններով՝ լեփ-լեցուն դահլիճի տպավորություն ստեղծելու համար Վաշինգտոն են եկել այդ երկրում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների գրեթե բոլոր աշխատակիցները։

Մեր կողմից հավելենք, որ այդ գործելակերպն արդեն վաղուց է կիրառվում երկու պարզ պատճառով. դրսում ապրող հայրենակիցները չեն ցանկանում տեսնել Նիկոլին, բայց մուտքն ազատ դարձնելու դեպքում կարող են հնչել «անհարմար» հարցեր ու մեկնաբանություններ, ինչպես նախկինում եղել է հենց նույն Մյունխենում։ Արժե՞ արդյոք զարմանալ այն դառը կատակի վրա, որ տարբեր երկրներում ՀՀ դեսպանները վաղուց վերածվել են ինչ-որ «տասովշչիկների», որոնք նախապես մարդկանց խումբ են հավաքագրում «վարչապետի» հետ հանդիպման համար։

«Բացատրական» զրույցների հաջորդ վայրը Փարիզն էր, և կրկին ձախողում։ Դահլիճը, տարբեր աղբյուրների վկայությամբ, հազիվ էին լցրել, իսկ ֆրանսիացի հայտնի հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանի խոսքերով՝ ներկաների 90%-ը հայերենին չի տիրապետում, ուստի շատ քչերին էր հասկանալի, թե ինչի մասին է նա խոսում, այնպես որ նրանք չէին կարող պատասխանել նրա թեզերին:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ և «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը՝ նախկինում Փաշինյանի ակտիվ կողմնակիցը, որին չէին հրավիրել հանդիպման, գրում է. «Նա իր պատգամները մատուցեց խնամքով ընտրված հանդիսատեսի առաջ՝ գրեթե առանց հակաճառողի։ Սփյուռքի գլխավոր կազմակերպված ուժերից մեկի՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչները խնամքով մի կողմ էին թողնվել։ ( ... ) Ինչո՞վ է պայմանավորված այս խարխլող աշխատանքը հայ ազգի բոլոր սյուների՝ նրա պատմության, Եկեղեցու, Սփյուռքի և նույնիսկ համահայկական հիմնադրամի դեմ:Ո՞ւր եք գնում, պարոն Փաշինյան, ո՞ւր եք տանում երկիրը»։

Վերջապես՝ Մյունխենը, որն արդեն օդանավակայանում նշանավորվեց խայտառակությամբ. Նիկոլին դիմավորեցին և օդանավի սանդուղքի մոտ ողջունեցին միայն ՀՀ դեսպանության աշխատակիցները, ինչպես նաև ... նրա հետ (կամ քիչ առաջ) եկած Պապիկյանն ու Ասրյանը: Եվ կրկին՝ հրապարակումներ մամուլում ու մեկնաբանություններ, որոնք կասկած չեն թողնում, որ այդ «հանդիպումը Սփյուռքի ներկայացուցիչների հետ» նույնպես կեղծիք է, իսկ ժամանակակից լեզվով ասած՝ պարզապես ֆեյք։

Սակայն տվյալ դեպքում կարևորը նույնիսկ ԶԼՄ-ների հոդվածները չեն, ոչ էլ քաղաքագետների մեկնաբանությունները կամ տեղի հայերի վկայությունները. այդ ամենը միշտ կարելի է վերագրել «ընդդիմության խարդավանքներին»։ Շատ ավելի ցուցանշական է մեկ այլ բան. Նիկոլի անփառունակ շրջագայությունների, հանդիպումների ու սկանդալային հայտարարությունների շարանը հանգեցրեց հայկական կազմակերպությունների խիստ կտրուկ արձագանքին գրեթե ողջ Եվրոպայում։ Ընդ որում, ինչը բավական հատկանշական է, մի շարք այդպիսի կազմակերպություններ հանդես եկան նրա դիրքորոշման ոչ միայն պարզապես դատապարտումով, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության հարցում, այլև իր սիրելի Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին մեղադրանքներով և Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության համար այդ երկրների առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Հիշեցնեմ, որ կտրուկ հայտարարություններով հանդես եկան Ցյուրիխի հայ ակադեմիկոսների միությունը, Հայ և հայամետ միությունների շվեյցարական խորհուրդը, Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիան, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդն ու Հայ Առաքելական Եկեղեցու թեմը, Մեծ Բրիտանիայի Հայ համայնքների խորհուրդը, ՀՅԴ Գերագույն մարմինը և ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, ինչպես նաև Արամ Ա Կաթողիկոսը:

Բացի այդ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի շրջանակներում (որտեղ, հիշեցնեմ, ելույթ ունեցավ Փաշինյանը՝ առանց մի բառ ասելու արցախահայերի գաղթի և ցեղասպանության մասին) կոչ արեց ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ Իսկ Փարիզի հանդիպման հենց հաջորդ օրը CCAF-ը հայտարարեց, որ դիմել է Միջազգային քրեական դատարան՝ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով։ Խոսել այն մասին, որ այս ամենն ուղղված է ինչպես Ադրբեջանի և նրա դահիճ առաջնորդի, այնպես էլ Փաշինյանի քաղաքականության դեմ, կարծում եմ՝ ավելորդ է։

ԱՄՆ-ի ու Եվրոպայի հայկական կազմակերպությունների անխտիր բոլոր հայտարարությունները բովանդակում են Նիկոլին ուղղված պահանջ՝ ներողություն խնդրելու «Հայոց ցեղասպանության մասին անպատասխանատու հայտարարությունների համար» , նրա դիրքորոշումը համեմատում են Թուրքիայի դիրքորոշման հետ՝ նման հռետորաբանությունն անվանելով «դավաճանություն ազգին» և մեղադրելով նրան ստախոսության ու մանիպուլյացիաների մեջ։ Սակայն ի պատասխան ոչ մի բառ անգամ մինչ օրս չի հնչել և, անկասկած, չի էլ հնչի, իսկ ներողություն խնդրելու մասին խոսելն անգամ անիմաստ է։

Ընդհակառակը, Փաշինյանը կշարունակի հայտարարություններ հնչեցնել Ցեղասպանության «վերանայման» մասին, սպասելով միայն, որ մարի սուր քննադատության առաջին ալիքը։ Ինչպես որ կշարունակի նաև սփյուռքահայերին «դաստիարակելու» և իր մտացածին «իրական Հայաստանի» պատկերով ու նմանությամբ «իրական Սփյուռք» ստեղծելու իր ջանքերը: Միայն այդպիսի Սփյուռքը՝ Ցեղասպանությունից փրկված նախնիների հիշատակը հանուն բիզնեսի և շահույթի ուրանալու պատրաստ մանկուրտներով, կարող է համապատասխանել այն Հայաստանին, որը նա փորձում է ստեղծել իր թուրք տերերի պահանջով։

Միայն թե դա այնքան էլ չի ստացվում, չնայած «տասովշչիկ դիվանագետների» բոլոր ջանքերին։ Սփյուռքահայերի չափազանց ցավոտ լարերն է փորձում իր ուզածով լարել այդ «կեպիով գաճաճը», չգիտակցելով ոչ միայն սեփական ողորմելիությունն ու դրած խնդիրը լուծելու իր անկարողությունը, այլև պատասխան արձագանքի ուժը: Եվ «նույնիսկ» իրեն հավատարիմ ու հնազանդ դեսպաններին հեռացնելն այդտեղ դժվար թե օգնի։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВЕРНЕТСЯ ЛИ ПАШИНЯН ИЗ АНКАРЫ В СОПРОВОЖДЕНИИ ТУРЕЦКОГО СПЕЦНАЗА?
    2025-06-18 09:49

    «Ни один логически мыслящий человек не удивится, если бегущий на карачках в Анкару Никол вернется в Ереван в сопровождении турецких войск. Повторяю: у Никола нет другого ресурса для сохранения власти, кроме вилайетизации Армении. Кажется, турки уже назначили цену вилайетизации Армении, взятия Никола под свою опеку и сохранения его власти на турецко-азербайджанских штыках: это разрушение Церкви и вывод российской базы», - написал в Фейсбук экс-депутат НС РА Мигран Акопян. 

  • РЕГИОН ГОРИТ, МИР НА ГРАНИ ТРЕТЬЕЙ МИРОВОЙ – МИД АРМЕНИИ ОТДЫХАТЬ ИЗВОЛИТ
    2025-06-16 09:13

    В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.

  • АРАБАТ НАГРАДИЛ АЗУЛЕ ЗА ТО, ЧТО ЮНЕСКО ЗАКРЫВАЕТ ГЛАЗА НА ВАНДАЛИЗМ АЗЕРБАЙДЖАНА
    2025-06-12 09:14

    «Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.

  • ИНЦИДЕНТ С НЕСОВЕРШЕННОЛЕТНИМИ ИЗ ТЕХА: «ПОХИЩЕНИЯ НЕ БЫЛО». А ЧТО ЖЕ БЫЛО?
    2025-06-09 09:45

    В полдень 6 июня информационное поле взорвала новость о том, что в Сюникской области пропали двое несовершеннолетних жителей села Тех. Согласно сообщению Службы нацбезопасности Армении, 17-летние Карен Джангирян и Андрей Гягунц около 01:20 часов на территории, прилегающей к селу Аравус, заблудились и оказались на территории Азербайджана.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ