ՄԵՐԺԵԼ ՀՀ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 37-ամյակի առթիվ` նշելով, որ պետք է հիմնավորապես մերժել ՀՀ ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը։ Ուղերձը հրապարակել է 3-րդ նախագահի գրասենյակը։
Սերժ Սարգսյանի ուղերձը 3 մասից է բաղկացած, յուրաքանչյուրը նվիրված է ազգային հիշողության պահպանման կարևորությանը` հիշողությունը մեր ուժն է, հիշողությունն առաջ գնալու մեր ուղենիշն է, հիշողությունը գործելու մեր կամքն է։
Առաջին հերթին նախկին նախագահը կոչ է արել դիմակայել վերահաս վտանգներին, վերանորոգվել կորուստների ցավից, խուսափել անցյալի սխալներից, վերարժևորել ներկան, հիշել և փառաբանել անցյալի հաղթանակները և հերոսներին, պայքարել սեփական հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար:
«Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը` 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը: Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին»,– ասված է ուղերձում։
Սարգսյանը հորդորել է հիմնավորապես մերժել Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը, այն է` մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը ու
«Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան»,– գրել է 3-րդ նախագահը։
Նա ընդգծել է` հիշողությունը գործելու մեր կամքն է`
- չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը,
- թոթափելու անտարբերությունը,
- հաղթահարելու վախերը,
- չկորցնելու զգոնությունը,
- անվրեպ հաշվարկելու վտանգները,
- կրկին հասնելու հաղթանակի:
Հիշեցնենք` 37 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայության պահանջով օրակարգ մտավ տարածաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը։ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունեց որոշում, որով ամրագրում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.