Օհանյան․ Միայն նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, որ հնարավորություն կտա Արցախի վերադարձի հարցը լուծել
Այսօր Արցախի վերածննդի օրն է և Արցախի Հանրապետությունում այս օրը շատ մեծ շուքով նշվում էր նաև Հայաստանում. կարծում եմ, որ յուրաքանչյուր տոն վերաբերվող և՛ Արցախի, և՛ Հայաստանի Հանրապետության, մենք պետք է օգտագործենք վերագնահատումներ անելու համար, վերհիշելու այն անցած ճանապարհը և նաև բոլոր ձեռքբերումները, արժանիքները, որոնց վրա հենվելով մենք պետք է կառուցենք մեր ապագան: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Ակնհայտ է, որ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում մենք ունեցել ենք բավականին լուրջ արժանիքներ, առաջինը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ինքնորոշումն է, անկախությունն է, հայկական բանակն է, Արցախի ազատագրումն : Այս ձեռքբերումները հիմք են հանդիսացել, որ Հայաստանը և Արցախը ինտեգրված և միասնական համակարգով ապահովեն իրենց անվտանգությունը և նաև կայուն զարգացումը։
Ցավոք սրտի, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունների բացթողումների, կրավորական կեցվածքի, իրավիճակին չտիրապետելու և նաև բանակցային գործընթացը ձախողելու ու պատերազմում ոչինչ չանելու պատճառով մենք ունենք այս օրը։
Բավականին մեծ ցավ է, երբ որ Արցախը հայաթափված է։ Մենք պետք է շարունակենք մեր պայքարը մեր ինքնության համար, Արցախի հետ վերադարձի համար: Այդ առումով երեք հանգամանք մենք գոնե այսօր պետք է նկատի ունենանք, որ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ավարտվել, ընդհակառակը խորացել է: Ադրբեջանը իրականացնելով ցեղասպանություն, ամբողջությամբ հայաթափել է Արցախը: Այսօր էլ հանցագործ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատում է ինքնորոշված, օրինական ընտրված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը և մեր մարտական ընկերներ գերիներին։ Սա թատերականացված բեմականացում է, որը կեղծ է և ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները այդ ուղղությամբ ոչինչ չեն անում: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այսպես ցեղասպան և հանցագործ Ադրբեջանը իր պատիժը ստանա»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը չափազանց բացասական գնահատեց, որ Բացվի դեմ հայցերը կարող են հետ վերադարձվել. ««Երկրորդ հանգամանքը նա է, Արցախի Հանրապետության իշխանությունները, բոլոր ինստիտուտները պետք է գործեն, պետք է աշխատեն բոլոր առումներով, և Արցախի ժողովրդի կարգավիճակի և հավաքական պահելու և նաև պայմաններ ստեղծելու հետագայում հավաքական առումով Արցախ հետ վերադարձի համար: Իհարկե պայմանները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն և անվտանգությունը, և կայուն զարգացումը։
Երրորդ հանգամանքն այն է, որ բանակցային գործընթացը գործող ձևաչափով Մինսկի համանախագահությամբ պետք է շարունակվեն։ ՀՀ երկրորդ նախագահն էլ ասաց, որ իհարկե դժվար է լինելու, իհարկե շանսերը քիչ են, բայց աշխատանք պետք տանել այդ ուղղությամբ»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, նա նկատեց, որ միջնորդավորված փաստաթուղթը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է. «Իհարկե, սա որոշակի առումով նաև կապիտալացիոն փաստաթուղթ է, բայց երբ խոսք է գնում Մեղրիի հատվածով, Սյունիքով ճանապարհների տրամադրման մասին, իսկ Ադրբեջանը նաև նախատեսում է, որ դա պետք է լինի միջանցք, ապա պետք է վերադառնալ այդ փաստաթղթին, որովհետև դրա շուրջ չորս-հինգ կետեր չեն իրականացված: Միայն այդ փաստաթուղթն է այսօր, որ հնարավորություն կտա նաև դրա վրա հենվելով փորձել Արցախի վերադարձի հարցը լուծել»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: