Последние новости

Բաքվում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարության հերթական նիստը

Բաքվի ռազմական դատարանում ընթանում է օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց «գործերով» շինծու դատավարության հերթական նիստը:

Դատարանի առաջ կանգնած է 15 հայ` նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» առանձին է քննվում։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը կրկին հացադուլ է հայտարարել՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի:

AlphaNews.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ