Բրայզա․ Թրամփը Հարավային Կովկասի վերաբերյալ քաղաքականություն չունի, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ՝ ոչ ոք չգիտի
Թրամփն այժմ պարզապես քաղաքականություն չունի Հարավային Կովկասի վերաբերյալ, նա ընդհանրապես ուշադրություն չի դարձնում դրան։ Այս մասին Vesti.az-ի հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։
«Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ նոր քաղաքականություն չկա, ինչը նշանակում է, որ Բայդենի քաղաքականությունը կշարունակվի։ Սակայն եթե ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերություններում լուրջ փոփոխություններ տեղի ունենան, Վաշինգտոնի մոտեցումը Հայաստանի նկատմամբ նույնպես կարող է փոխվել։ Բայդենը և Եվրամիությունը իսկապես ամրապնդեցին հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Փաշինյանը ցանկություն հայտնեց երկիրը հեռացնել ռուսական ազդեցությունից և ավելի մոտեցնել Արևմուտքին։ Այդ իսկ պատճառով Հայաստանը նման աջակցություն ստացավ։ Իհարկե, սա մեծ մասամբ Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականություն էր։ Բայց եթե Թրամփին հաջողվի բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, Վաշինգտոնը կարող է նաև շտկել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Բայց հիմա, ինչպես ասացի, սա լիովին անկանխատեսելի իրավիճակ է»,- կարծում է Բրայզան։
Նրա խոսքով՝ «ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ։ Կարող եմ ասել, որ այսօր Ադրբեջանի հետ հարաբերություններն այլևս այն մակարդակի չեն, ինչ, օրինակ, Բուշի կամ Օբամայի օրոք, քանի որ Թրամփին ընդհանրապես չի հետաքրքրում Հարավային Կովկասը, և ընդհանրապես արտաքին քաղաքականությունը»։
Պատասխանելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին հարցին՝ ամերիկացի դիվանագետն ասել է, որ փորձում է Թրամփին և նրա թիմին համոզել, որ արժե միջամտել այս հարցին։ «Եթե Թրամփը ցանկանում է խաղաղություն ստեղծել, սա նրա համար հիանալի հնարավորություն է։
Մենք գիտենք, որ երկու կողմերն էլ մոտ են համաձայնության, բայց Փաշինյանը լուրջ քաղաքական դիմադրություն ունի։ Հուսով եմ՝ Թրամփը կցանկանա ներդնել իր ավանդը։ Տեսնենք։ Առայժմ նա կենտրոնացած է Վաշինգտոնում իր իշխանության ամրապնդման վրա և Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղությունն առաջնահերթ է համարում»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 11:13
Вопрос транспортировки тела жительницы Нагорного Карабаха Веры Агасян в Армению остается нерешенным. Об этом Sputnik Армения сообщили в Службе национальной безопасности Армении в ответ на письменный запрос.
-
2025-03-15 11:11
Алиев планирует убить меня в тюрьме. Об этом сообщил азербайджанский оппозиционер Тофиг Ягублу.
-
2025-03-15 11:07
«Это не первый раз, когда наш парламент требует от Европейской комиссии и Верховного представителя принять меры, чтобы они наложили санкции на лидеров Азербайджана и высокопоставленных чиновников, которые были ответственны за этническую чистку в Нагорном Карабахе, а теперь несут ответственность за фиктивные судебные процессы, проходящие в Баку», – заявила Alpha News депутат Европарламента от Франции Натали Луазо по итогам принятия резолюции «Незаконный арест и инсценированные судебные процессы над армянскими заложниками со стороны Азербайджана, в том числе высокопоставленными политическими представителями Нагорного Карабаха».
-
2025-03-15 11:05
В Баку два дня подряд шел "суд" над лидерами Нагорного Карабаха и другими пленными.