Արցախի ԱԺ․ Մենք՝ որպես Արցախի ժողովուրդ, շարունակելու ենք պայքարել
1988թ. փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 37 տարի առաջ դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի մտորումների սևեռակետը: Այդ օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը և առաջնորդվելով ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան դրույթներով, որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին` ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով: Այս մասին ասված է Արցախի Ազգային ժողովի տարածած հայտարարության մեջ:
«ԼՂԻՄ հայ բնակչության սահմանադրական պահանջներին Ադրբեջանը հակադրեց բիրտ ուժի և բռնությունների քաղաքականությունը, որը 35 տարուց ավել դարձավ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճը: Դրա բարձրակետը 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան էր: Ցավոք, աշխարհի լուռ համաձայնությամբ Ադրբեջանը նոր ցեղասպանություն իրականացնելու սպառնալիքով բռնազավթեց հայ ժողովրդի հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքը:
Պատմական ու ազգային այս մեծ ողբերգության արդյունքում 150 հազար արցախցիներ ստիպված էին տեղահանվել իրենց բնակավայրերից և ապաստան գտնել Հայաստանի Հանրապետությունում՝ հայրենիք վերադառնալու փափագով և ազգային արժանապատվությունը վերականգնելու հույով ու վճռականությամբ:
Բայց հայի վերընձյուղվելու կամքն ու վճռականությունը երբեք թույլ չի տվել հուսահատվել:
Փետրվարյան վերածննդի շունչը, հայրենիքի, պետականության, ազատության ու անկախության համար թափած արյունն ու քրտինքը մեզ մղում են չընկրկել դժվարությունների առջև:
Մենք՝ որպես Արցախի ժողովուրդ, շարունակելու ենք պայքարել: Հայրենի բնօրրան անվտանգ և արժանապատիվ վերադառնալու Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքը ոչ միայն օրինական է, այլև ամբողջովին տեղավորվում է հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համատեքստում:
Չնայած տեսանելի և անտեսանելի խութերին, հայ ժողովրդի կորսված իրավունքի վերականգնումը պետք է դառնա ներկա սերնդի գործունեության առանցքը:
Այսօր, հիշելով 1988-ի փետրվարի 20-ի խորհուրդը, մենք վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ:
AlphaNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.