Բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետը
Բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Տեղեկությունը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։
«Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը քիչ առաջ բերման են ենթարկվել քրեական ոստիկանության հատուկջոկատայինների կողմից»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով 2 անձինք են ձերբակալվել և տեղափոխվել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն 2023 թ․դեկտեմբերին հայտնել էր, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից առերևույթի հանցավոր ճանապարհով օտարված գույքերի վրա արգելանք է կիրառվել։ Պարզվել է, որ նախկին պաշտոնյան օտարման ոչ ենթակա, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, տարբեր հասցեներում գտնվող 24 անշարժ գույք է օտարել, որոնց կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ:
Նշենք, որ Վարդան Ղուկասյանը պատրաստվում է մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին, որոնք կկայանան մարտի 30-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 08:14
Весь ближневосточный "сыр-бор" вокруг иранской ядерной программы преследует всего лишь одну цель – не дать кому-либо возможности противостоять западной гегемонии в регионе, отмечает колумнист Sputnik Армения Арман АБОВЯН.
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении