Փարիզի գագաթնաժողով. 20 եվրոպական երկրներ և Կանադան հայտարարել են Կիևին աջակցելու մտադրության մասին
Կիևի նկատմամբ Միացյալ Նահագների փոխված քաղաքականության ֆոնին եվրոպական 20 երկրներ և Կանադան հայտարարել են, որ կշարունակեն օգնել գրեթե երեք տարի ռուսական ռազմական ագրեսիան հետ մղող Ուկրաինային։
«Մենք աջակցում ենք Ուկրաինային և կկատարենք մեր բոլոր պարտականությունները՝ ապահովելու համար խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում»,- Փարիզում ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Տեսակապով գագաթաժողովին մասնակցել են Լիտվայի, Ֆինլանդիայի, Կիպրոսի, Բելգիայի, Բուլղարիայի, Կանադայի, Խորվաթիայի, Էստոնիայի, Հունաստանի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Սլովենիայի և Չեխիայի պետությունների և կառավարությունների ղեկավարները, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Մակրոնից բացի հանդիպմանը մասնակցել են անձամբ Ռումինիայի նախագահի պաշտոնակատար Իլիե Բոլոժանը և Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը։
Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ուկրաինան միշտ պետք է ներգրավված լինի խաղաղության հասնելու ջանքերում, և որ նրա իրավունքները պետք է հարգվեն։ Բացի դրանից, անհրաժեշտ է հաշվի առնել եվրոպական երկրների անվտանգության մտահոգությունները։ Խաղաղությունը պետք է լինի կայուն և ուղեկցվի հուսալի, վստահելի երաշխիքներով, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-16 17:38
Бывший госминистр Арцаха Рубен Варданян поделился из бакинской тюрьмы личной историей, которая, по его словам, стала одним из ключевых уроков в его жизни и сыграла «огромную роль» в формировании его как личности. Аудиообращение Варданяна было передано через его семью во время телефонного звонка.
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.