«Լավ զրույց էր». Զելենսկին ամփոփել է Թրամփի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումը
Ուկրաինան պատրաստ է «ուժեղ, իսկապես օգտակար» համաձայնագրի ԱՄՆ-ի հետ «ներդրումների և անվտանգության» վերաբերյալ։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ հանդիպման արդյունքներով։
«Լավ զրույց էր, շատ մանրամասներ կային: Ես երախտապարտ եմ Միացյալ Նահանգներին Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին ցուցաբերած ամբողջ օգնության և երկկուսակցական աջակցության համար։ Մեզ և ամբողջ ազատ աշխարհի համար կարևոր է, որ ամերիկյան ուժը զգացվի։ Մենք մանրամասն քննարկել ենք մարտադաշտում տիրող իրավիճակը և մեր բոլոր գերիներին վերադարձնելու ուղիները, ինչպես նաև անվտանգության արդյունավետ երաշխիքները»,- ըստ УНИАН գործակալության՝ ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինան լայնամասշտաբ պատերազմի սկզբից ձգտում է խաղաղության։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ միասին Կիևը կարող է և պետք է հաստատի հուսալի և երկարատև խաղաղություն, որպեսզի Ռուսաստանը երբեք չկարողանա Ուկրաինայի դեմ պատերազմել:
«Ուկրաինան պատրաստ է ամուր, իսկապես օգտակար համաձայնագրի Միացյալ Նահանգների նախագահի հետ ներդրումների և անվտանգության վերաբերյալ: Առաջարկել ենք արդյունքի հասնելու ամենաարագ և ամենակառուցողական ճանապարհը։ Մեր թիմը պատրաստ է աշխատել 24/7 ռեժիմով։ Հաջողությունը միավորում է: Աշխարհում բոլորին պետք է հաջողություն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Շնորհակալություն, գեներալ Քելոգին, կարևոր արդյունքների հասնելու ճանապարհին միասին աշխատելու համար»,- հավելել է Զելենսկին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".