Последние новости

ԱՄՆ․ Ուկրաինան պետք է մեղմի իր քննադատության աստիճանը և հավանություն տա գործարքին

Սպիտակ տունը հայտարարել է, որ Կիևը պետք է մեղմի իր քննադատությունն ու ստորագրի հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիրը, որը պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Դրա մասին հինգշաբթի՝ փետրվարի 20-ին, Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

«Նրանք պետք է ցածրացնեն ձայնը, ուշադիր ուսումնասիրեն (իրավիճակը - Խմբ.) և ստորագրեն այս գործարքը», - հայտարարել է Ուոլցը՝ նշելով, որ ամերիկյան վարչակազմը հիասթափված է։ Ըստ նրա՝ նման զգացողություն ունի ոչ միայն Թրամփը, այլև Կիև այցելած ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

«Գործարքից Ուկրաինայի հրաժարումը և Թրամփի կողմից խաղաղ բանակցությունների անցկացումը, «բացասական մեկնաբանությունները լրատվամիջոցներում» պարզապես անընդունելի են՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ Միացյալ Նահանգներն արել է Կիևի համար», հավելել է նա։

Միաժամանակ Թրամփն Ուկրաինայի հետ ԱՄՆ-ի տարաձայնություններն անհաշտելի չի համարում, ասել է Սպիտակ տան օգնականը։ «Նախագահը ասել է նաև, թե որքան է սիրում ուկրաինացի ժողովրդին»,- ըստ Reuters-ի՝ նշել է Ուոլցը։

Նա միաժամանակ արձագանքել է այն խոսքերին, թե Ուկրաինայի հարցով բանակցություններն ընթանում են առանց Կիևի և եվրոպացի դաշնակիցների մասնակցության։ «Դիվանագիտության մեջ դրա համար եզրույթ կա: Դա կոչվում է մաքոքային դիվանագիտություն, քանի որ բոլորին սեղանի շուրջ հավաքելը նախկինում անարդյունավետ է եղել»,- նշել է պաշտոնյան:

«Այսպիսով, մենք ներգրավել ենք մի կողմին, ներգրավել ենք մյուս կողմին, այնուհետև մենք պատրաստվում ենք գործընթացը առաջ մղել նախագահ Թրամփի ղեկավարությամբ և կառավարամբ», -եզրափակել է ԱՄՆ առաջնորդի օգնականը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ