Մակրոնը պարզաբանել է, թե ինչ նպատակով է մեկնում Թրամփի հետ հանդիպմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կմեկնի Վաշինգտոն՝ փորձելու համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ իր շահերը համընկնում են իր եվրոպացի դաշնակիցների շահերի հետ, և որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած թուլություն կբարդացնի հարաբերությունները Չինաստանի և Իրանի հետ։
Ըստ Reuters-ի՝ Մակրոնն ասել է, որ անորոշությունն այն մասին, թե ինչ կանի Թրամփը Ռուսաստանի՝ Ուկրաինա երեք տարի շարունակվող ներխուժման առնչությամբ, մտահոգիչ է, բայց դա միաժամանակ անորոշություն է ստեղծում Պուտինի համար, ինչը պետք է օգտագործել՝ բանակցությունները հեշտացնելու համար։
Մակրոնը հայտարարել է նաև, որ որոշում չի ընդունել «վաղը ևեթ» զորքեր ուղարկել Ուկրաինա, այլ միայն հրադադարի հաստատման դեպքում, հայտնում է BBC-ն։
«Ես վաղը ևեթ Ուկրաինա զորքեր ուղարկելու որոշում չեմ ընդունել. ոչ։ Այն, ինչ մենք նախատեսում ենք, այն է, որ խաղաղությունը երաշխավորելու համար ուժեր ուղարկվեն՝ դրա շուրջ համաձայնություն ձեռք բերելուն պես։
Մենք խոսում ենք տեղակայման մասին, որը տեղի կունենա զինադադարից հետո, - ասել է գործակալության զրուցակիցը։ -Գաղափարը զինվորներին երկրորդ գծում, ոչ թե ռուսների դեմ առաջնագծում տեղակայելն է։ Դա զուգորդվելու է բազմազգ գործողության հետ ոչ եվրոպական զորամիավորումներով, որոնք կլինեն առաջնագծում»,- նշել է նա։
Ըստ աղբյուրի՝ բացի Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից, այս գործողությանը կարող են մասնակցել Դանիայի և Բալթյան երկրների զորքերը։
Ֆրանսիայի նախագահը պաշտպանել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որին Դոնալդ Թրամփը նախօրեին անվանել էր «առանց ընտրությունների բռնապետ»։
«Նա ազատ համակարգով ընտրված նախագահ է։ Ինչը չի կարելի ասել Վլադիմիր Պուտինի մասին, որը երկար ժամանակ սպանում է իր հակառակորդներին և մանիպուլացնում ընտրությունները»,- շեշտել է Մակրոնը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".