Լավրով․ ՌԴ-ն և ԱՄՆ-ն քննարկել են` Արևմուտքը պետք է ընդունի ուժերի նոր հավասարակշռությունը
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Էր Ռիադում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են, որ ժամանակն է` Արևմուտքն ընդունի ուժերի նոր հավասարակշռությունն աշխարհում և հարաբերություններ կառուցի հարգանքի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ժամանակն է, որ Արևմուտքն ընդունի ուժերի նոր հավասարակշռությունը և փոխադարձ հարգանքի հիման վրա սկսի հարաբերություններ կառուցել աշխարհի մեծամասնության երկրների հետ: Այս մասին ևս խոսել ենք Էր Ռիադում մեր ամերիկացի գործընկերների հետ և համաձայնել գլխավորի շուրջ. միջազգային հարաբերությունները պետք է կառուցվեն այն հիմքի վրա, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային շահերը»,- Լավրովի խոսքերն է մեջբերում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքը:
Լավրովը նշել է նաև, որ ահաբեկչական խմբավորումներն ամբողջ աշխարհում սնվում են Ուկրաինայից արտահոսող արևմտյան զենքի մատակարարումներով։ Նա կոչ է արել G20-ի գործընկերներին Համաշխարհային երկրորդ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարում նացիզմի, նեոնացիզմի և ռասիզմի հերոսացման դեմ պայքարում հանդես գալ «միասնական ճակատով»։
Հիշեցնենք, որ փետրվարի 18–ին Էր Ռիադում կայացել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ: Ռուսաստանը ներկայացրել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ այն «վատ չի անցել», լուրջ խոսակցություն է տեղի ունեցել բոլոր հարցերի շուրջ։
Բանակցությունները տևել են չորսուկես ժամ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 19:47
Лжец, опубликуй документ, ты, наконец, собираешься публично рассказать, что такое это так называемое мирное соглашение? Об этом в беседе с журналистами 17 марта заявил лидер движения «Во имя Родины», архиепископ Баграт Галстанян.
-
2025-03-17 19:46
Семилетний воспитанник спортцентра «Дюцазнатун» фонда Hi-Am Нарек Глчян официально внесен в Книгу рекордов Гиннесса.
-
2025-03-17 19:43
Йеменские силы во второй раз за последние часы атаковали американский авианосец USS Harry S. Truman, сорвав авиаудары США. Об этом сообщает Irna.
-
2025-03-17 18:58
Молодые представители движения «Священная борьба» на перекрестке улицы Туманяна и Северного проспекта в Ереване проводят акцию протеста под названием «Не доверяю этим властям».