Ռուբիոն հայտարարել է` Զելենսկին ստել է. նրան խորհուրդ են տալիս անհապաղ լքել Ուկրաինան
Վլադիմիր Զելենսկին ստել է, երբ ասել է, թե հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի առաջարկած գործարքը։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրող Քեթրին Հերիջին տված հարցազրույցի ժամանակ, որը հրապարակվել է X սոցցանցում։
Ռուբիոն նշել է, որ Զելենսկին համաձայնել է հանքանյութերի գործարքին, սակայն հայտարարել է, որ այն պետք է օրենսդրական գործընթաց անցնի:
«Երկու օր անց ես կարդացի, որ Զելենսկին ասել է, որ մերժել է գործարքը. «Մենք ոչ մի դեպքում դա չենք անի»։ Բայց այդպես չի եղել», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Միևնույն ժամանակ «New York Post»-ը, հղում անելով աղբյուրին, գրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորները կարծում են, որ Վլադիմիր Զելենսկին անհապաղ պետք է լքի Ուկրաինան։
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 200 մլրդ դոլարով շատ օգնություն է տվել, քան Եվրոպան, բայց այդ գումարը վերադարձնելու մեխանիզմ չի մշակվել։ ԱՄՆ առաջնորդն ուզում է Կիևից հազվագյուտ մետաղներ ստանալ ներդրված գումարի դիմաց։
Մինչդեռ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ չգիտի, թե ուր է անհետացել ԱՄՆ կառավարության հատկացրած 200 մլրդ դոլարը։ Նրա խոսքով՝ Կիևը մոտ 76 մլրդ դոլար է ստացել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.