Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ․ ԵԱՀԿ ԽՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԲԱՔՈՒ՝ ԴԻՏԱՐԿԵԼՈՒ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՖԱՐՍԸ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամ Լիլիթ Գլստայանը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում հանդես է եկել ելույթով՝ առաջարկելով ԵԱՀԿ ԽՎ մոնիտորինգային առաքելություն ուղարկել Բաքու՝ դիտարկելու հայ գերիների և ռազմաքաղաքակ ղեկավարության նկատմամբ ընթացող դատավարական ֆարսը։ Ստորև ներկյացվում է Լիլիթ Գալստյանի ելույթը.
«Հարգելի գործընկերներ,
Իմ խորը մտահոգությունն եմ փոխանցում Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ռառմաքաղաքական ղեկավարության պատանդառության առնչությամբ։ Նրանք 2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի զոհերն են․ ագրեսիա, որի արդյունքում 120,000 էթնիկ հայեր բռնի տեղահանության ենթարկվեցին։
Մեր բոլորի անհետաձգելի ուշադրությունն և վերաբերմունքը պետք է ուղղել 2025-ի հունվարին Բաքվում մեկնարկած դատավարությունների ուղղությամբ, որոնք լրջագույն հարցականի տակ են դնում արդար դատավարություն իրականացնելու Բաքվի կամքը։ Հակառակ այն իրողության, որ Ադրբեջանն անդամակցում է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիային և Քաղաքական և Քաղաքացիական իրավունքների Միջազգային խարտիային, ընթացող դատավարությունները մի շարք լրջագույն խախտումներ են արձանագրում։
1․ Անառարկելի փաստեր են ի հայտ եկել, որ կալանավորվածները կտտանքների են ենթարկվում։ Նրանց դատում են որպես ահաբեկիչների սոսկ հայ լինելու հանգամանքով։
2․ Հակառակ բաց դատավարության մասին Բաքվի հայտարարության՝ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ լրատվամիջոցների մուտքը արգելված է։
3․ Հայտնի հումանիստ Ռուբեն Վարդանյանին, ով երբեք զինվորական կենսագրություն չի ունեցել, դատում են ռազմական դատարանում, իսկ նրան ներկայացվող մեղադրանքը մոտենում է 200 տարվա դատապարտման։ Նրան իր մեղադրանքին ծանոթանալու խիստ սահմանափակ հնարավորություն է տրվել։
Ելնելով այս իրողություններից, ես պաշտոնապես առաջարկում եմ, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն իրականացնի՝ դիտարկելու այս դատավարությունները։
Այն կծառայի հետևյալ նպատակներին՝
- Համոզվելու, թե որքանով է դատավարությունը համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին,
- Կապահովի դատական գործընթացների թափանցիկությունը,
- Կարտահայտի միջազգային հանրության հավատարմությունը Մարդու իրավունքներին
- Կահազանգի, որ մարդու իրավունքների ոտնահարումը չի կարող անհետևանք մնալ
ԵԱՀԿ ԽՎ միջամտությունը հստակ ազդանշան կլինի, որ միջազգային հանրությունը չի լռելու, իսկ Ադրբեջանը պիտի հաշվետու լինի իր գործողությունների համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.