Մակրոնը կոչ է արել Եվրոպայի «զանգվածային պաշտպանության» ծրագիր համաձայնեցնել
Եվրոպան պետք է «զանգվածային պաշտպանության» պլան համաձայնեցնի և ավելի շատ ներդրումներ կատարի ներքին զենքի արտադրության մեջ՝ անորոշության պայմաններում, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ի պատասխան սոցցանցերի օգտատերերի հարցերին։
Նա ասել է, որ եվրոպացիները «մտահոգված են» Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսմամբ, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Վաշինգտոնի շարունակական աջակցության անորոշությամբ, որը պահանջում է ԵՄ-ից ավելի շատ նպաստել իր անվտանգությանը և նաև պլաններ է մշակում Գրենլանդիան միացնելու մասին: Բացի այդ, նա հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում Եվրոպայի դեմ և վտանգ է ներկայացնում նրա համար։
«Մեզ 5-ից 10 տարվա ռազմավարություն է պետք, որը մեզ՝ եվրոպացիներիս համար, պետք է ավելին անենք՝ [Եվրոպան պաշտպանելու] բեռը ամերիկացիների վրայից հանելու և էլ ավելի ինքնավար լինելու համար», - ասել է Մակրոնը։ «Այս ռազմավարական զարթոնքը պետք է մեզ տանի դեպի Եվրոպայում հսկայածավալ պաշտպանական պլանի և հսկայական ներդրումների մասին որոշում, և մենք պետք է կայացնենք այդ ռազմավարական որոշումները առաջիկա շաբաթների ընթացքում, ինչպես նաև արագացնելու տնտեսության և տեխնոլոգիաների զարգացումը, քանի որ դա նաև մեր անկախության գործոնն է»,- հավելել է նա։
Մակրոնը բացատրել է, որ խնդիրը եվրոպական պաշտպանական ընկերություններում ավելի շատ գումարներ ներդնելու և գնումների հարցում նրանց առաջնահերթություն տալու մասին է, նա հանդես է եկել տեղեկատվական անվտանգության ամրապնդման, սոցիալական ցանցերում անվտանգության բարձրացման և այլ եվրոպական երկրների հետ արտաքին միջամտությունից պաշտպանվելու օգտին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".