Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանություններին
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է արել աշխարհի կրոնական և քաղաքական առաջնորդներին միջամտել քրիստոնեական համայնքների հիմնարար իրավունքների պաշտպանությանը։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտում է Երուսաղեմի քաղաքային իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի գույքը բռնագրավելու փորձը և կոչ է անում աշխարհի կրոնական կազմակերպություններին և քաղաքական առաջնորդներին միջամտել քրիստոնեական համայնքների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
«Քաղաքային իշխանությունների գործողությունները ոտնձգություն են կրոնական ազատության դեմ և խախտում են Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոն։ Հայոց պատրիարքարանը, մյուս քրիստոնյա համայնքների հետ միասին, դարեր շարունակ պահպանել է Սուրբ Հողի ժառանգությունը։ Պատրիարքության դեմ իշխանությունների հարկադրանքի միջոցները ոչ միայն իրավական և բարոյական ծաղր են, այլև վտանգավոր նախադեպ, որը սպառնում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հաստատություններին», — ասված է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարության մեջ:
Alpha News
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".