Последние новости

ՀՀ-ում ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող ընկերությունները 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել

Հայաստանում ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող ընկերությունները 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ապահովագրողների միությունը։

«Փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մեծ թվով ավտոպատահարներ են գրանցվել։ ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող 6 ապահովագրական ընկերությունները միասին 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել։ Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված»,– ասված է հաղորդագրությունում։

Միությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ավելի վաղ ՆԳՆ–ն հայտնել էր, որ փետրվարի 20-21-ը արձանագրվել է արգելափակման կամ խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների 97 դեպք։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 359 տրանսպորտային միջոց։ Արգելափակման առավել շատ դեպքերը գրանցվել են Արագածոտնի, Կոտայքի, Լոռու մարզերում և Երևանում։

Հիշեցնենք` Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` Երևանում և Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է սպասվում նաև այսօր և առաջիկա 2 օրերին, իսկ օդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար նվազելու է ևս 7-10 աստիճանով։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ