Последние новости

Թրամփի հատուկ ներկայացուցիչը գովաբանել է Զելենսկիին

Երկար և իրադարձություններով հագեցած օր՝ Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ: Դրա մասին սոցցանցում գրել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։

«Բազմաբովանդակ և դրական քննարկումներ նախագահ Զելենսկիի, պատերազմող երկրի խիզախ և մարտունակ առաջնորդի և նրա ազգային անվտանգության տաղանդավոր թիմի հետ»,- գրել է նա։

Նախօրեին Քելլոգն այցելել էր Կիև, որտեղ հանդիպել էր նախ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի, ապա՝ Զելենսկու հետ։ Սակայն դրանից հետո Քելլոգը հայտարարություններ չարեց, իսկ Զելենսկու հետ բանակցություններից հետո նրա մամուլի ասուլիսը չեղարկվել է։

Ըստ BBC-ի՝ ամերիկյան կողմը խնդրել է չեղարկել ասուլիսը։

Քելլոգի հետ հանդիպումից հետո Զելենսկին սոցիալական ցանցերում գրել է, որ Կիևը ԱՄՆ-ի հետ պատրաստ է ներդրումների և անվտանգության վերաբերյալ «ուժեղ, իսկապես օգտակար համաձայնագրի»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ