ԲՈՒԴԱՊԵՇՏ-ԲԱՔՈՒ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԵՐԵՎԱՆ. ԻՆՉՈ՞Ւ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ
Օրերս Ալիևը հերթական անգամ մեկնեց բռնազավթված Արցախ։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, նա «հյուրանոցներ Է բացել, ստուգել օբյեկտները, ինչպես նաև մասնակցել Ստեփանակերտում «հաղթանակի զբոսայգու» հիմնարկեքին»: Բաքվի բռնապետը, անկասկած, շարունակում է ինքնահաստատվել Արցախը զավթելու և ցեղասպանության սպառնալիքի տակ Հայրենիքից հայերի գաղթի հաշվին: Բայց նույնքան աներկբա է, որ տվյալ այցի մեջ հատուկ իմաստ էր դրված՝ Արցախյան հակամարտության պատմության մեջ վաղուց հաստատված թուրքական չարաբաստիկ ծիսականության ավանդույթներին համապատասխան։
Փետրվարի 19-ին լրացավ Բուդապեշտում հայկական բանակի 26-ամյա սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության 21 տարին: Քնած Գուրգենին գիշերը կացնահարած ադրբեջանցի սպա Սաֆարովի այլասերման աստիճան դաժան, ժամանակակից Եվրոպայի համար աննախադեպ հանցագործությունը ժամանակին ցնցեց ողջ աշխարհին, իսկ Հունգարիայի մայրաքաղաքում երկու տարի ձգված դատավարությունն ավարտվեց 2006 թվականի ապրիլին արդարության հաղթանակով՝ մարդասպանի առավել խիստ դատավճռով:
Այն, ինչ տեղի ունեցավ հետո՝ 2012թ. օգոստոսի 31-ին, նույնքան լավ հայտնի է. Հունգարիայի իշխանությունները՝ նույն Օրբանը, որն այսօր էլ այդ երկրի վարչապետն է, պարզապես վաճառեցին մարդասպանին՝ ցինիկ գործարք կնքելով Ալիևի հետ։ Այն ժամանակ Հայաստանը խզեց հարաբերությունները Հունգարիայի հետ։ Սակայն 10 տարի անց փաշինյանական ռեժիմը մեծ ոգևորությամբ ոչ միայն վերականգնեց դրանք, այլև սերտ ռոմանտիկ բարեկամություն հաստատեց Բուդապեշտի հետ՝ փոխադարձ այցերով, ամենաջերմ զգացմունքների հավաստիքներով և առաջիկայում դեսպանատների բացմամբ։
Ընդ որում Գուրգեն Մարգարյանի հիշատակը սկսեց պլանաչափ կերպով մոռացության մատնվել։ Եվ արդեն որերորդ տարին է Եռաբլուրում նրա հուշարձանին ու գերեզմանին ոչ մի պաշտոնյա, նույնիսկ պաշտպանության նախարարը, ծաղիկներ չի բերում. միայն հարազատներն ու ընկերները։ Անցած տարվա մայիսին այցելելով Բուդապեշտ, Արաբատ Միրզոյանը մտքով անգամ չանցկացրեց հարգել սարսափելի մահով այնտեղ զոհված հայ սպայի հիշատակը՝ ծաղիկներ դնելով հանցագործության վայրում կամ Դանուբի ափին գտնվող զբոսայգու համեստ խաչքարին։
Այս ամենի մասին, ինչպեսև նրա, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները հաշտության են գնացել Հունգարիայի հետ, թեև Օրբանը զղջման նշույլ անգամ չի արտահայտել և ներողություն էլ բնավ չի խնդրել, շատ է գրվել։ Այսօր, սակայն, ՀՀ նորագույն պատմության այդ ողբերգական էջին ավելանում են նոր երանգներ՝ կապված մեր երկրի ներսում և շուրջը տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Ալիևն, անշուշտ, փորձել է հատուկ իմաստ դնել Ստեփանակերտ կատարած իր ուղևորության մեջ՝ անելով դա հենց այն օրը, երբ իր հրամանով (Սաֆարովի գործում դրա բազմաթիվ վկայություններ կան) հրեշավոր սպանություն կատարվեց Հունգարիայի մայրաքաղաքում։ Նախ, դա նրա առաջին հանցագործությունն էր հայ ժողովրդի դեմ՝ 2003թ. հոկտեմբերին ընտանեկան գահ բարձրանալուց հետո. Այդպիսով Ալիևը սկիզբ դրեց սեփական ինքնահաստատմանը հայկական արյան հաշվին:
Այսօր նա փաստացի շարունակում է այդ գործընթացը, ակամա խոստովանելով, որ նույնիսկ Արցախի նկատմամբ «հաղթանակից» հետո իրեն առաջվա պես անհրաժեշտ է ինչ-որ կերպ հաղթահարել սեփական բարդույթները։ Բռնազավթումից մեկուկես տարի անց «հաղթանակի զբոսայգու» հիմնումը հենց Ստեփանակերտում և հենց այն օրը, երբ ինքը հայկական առաջին արյունով «ներկեց» իր նախագահական ժամկետը, Ալիևի պարագայում, անկասկած, խորապես մտածված և «խորհրդանշական» գործողություն է, ճիվաղի դիվական տրամաբանությանը համապատասխան։
Բայց դա ծրագրվել է նաեվ որպես արյունարբու բռնապետի հերթական «ահեղ» ուղերձ հայ ժողովրդին՝ առ այն, որ դեռ լիովին կատարված չի համարում իր նպատակները, և որ դրանց հասնելու մեթոդները մնում են նույնը. անմարդկային, հանցավոր և ցուցադրական ցինիկ։ Ինչպիսին որ էր, ըստ էության, հայ սպայի սպանությունը Եվրոպայի կենտրոնում, և դրան հաջորդած բոլոր իրադարձությունները. փրկագնով ազատումն ու հերոսացումը՝ մարդասպանին հասանելիք բոլոր պատիվներով, իսկ ամենակարևորը՝ և՛ Բաքվի բռնապետի, և՛ Հունգարիայի վարչապետի անպատժելիությունը։
Իսկ ի՞նչ է անում նույն օրը Հայաստանի օկուպացիոն իշխանությունը՝ Ալիևի հանցակցի գլխավորությամբ։ Ոչ միայն մի բառով անգամ չի հիշատակում զարհուրելի սպանությունը, այլև հենց այդ օրը հայտարարում է թուրքերի հերթական պահանջը կատարելու՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու որոշման մասին։ Երկու հանցագործների գործողությունների սինքրոնիզմը վաղուց արդեն բացահայտ բնույթ է կրում, բայց որ ադրբեջանցու կողմից հայ սպայի սպանության օրը այդպես խաղակցես Ալիևին, դրա համար, համաձայնեք, պետք է ունենալ ծայրահեղ այլասերված հոգեբանություն և գիտակցություն։
Ի դեպ, այսօր արդեն պարզ է, որ Հունգարիայի հետ հարաբերությունների վերականգնումը նույնպես Անկարայի և Բաքվի պահանջն էր, որ թելադրված էր հայերին ևս մեկ անգամ նվաստացնելու ձգտումով՝ և՛ հայ սպայի սպանության հետ կապված, և՛ հենց այն երկրի համատեքստում, որը Թուրքիայի և Ադրբեջանի ամենահավատարիմ դաշնակիցն է Եվրոպայում: Որի ղեկավարն, ընդ որում անձամբ կեղտոտ գործարք է կնքել Ալիևի հետ՝ վաճառելով հանցագործին և ապահովելով այն ժամանակ նրա «հաղթանակը»։
Անցած տարվա դեկտեմբերին Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն դատավճիռների կատարման մոնիտորինգի շրջանակներում հրապարակեց Բուդապեշտի գործով հերթական որոշումը: Բաքվին ներկայացվեցին մի շարք պահանջներ, այդ թվում՝ ֆինանսական բնույթի, ինչպես նաև՝ հեռացնելու մարդասպանին ներում շնորհելու մասին գրառումը Ադրբեջանի նախագահի կայքից և հստակեցնելու Սաֆարովին շնորհված արտոնությունների օրինականությունը:
Բայց նույնիսկ ահավոր սպանության խորապատկերին մանրուքներ թվացող այս պահանջները Ադրբեջանը դատավճռից 4 տարի անց դեռ չի կատարել և մտադիր էլ չէ կատարել։ Ինքնին հասկանալի է, որ Երևանից ոչ ոք մտքով անգամ չի անցկացնի հիշեցնել նրան այդ մասին։ Ինչո՞ւ, եթե Գուրգեն Մարգարյանը «պատմական» Հայաստանի ժամանակների անուն է (իսկ ՀՀ դե ֆակտո իշխանությունները կողմնակից են «իրական», իմա՝ ֆեյք Հայաստանին), որտեղ նույնիսկ քնած ժամանակ թուրքի գլխատած երիտասարդ հայրենակցի հիշատակն է դավաճանված, ծախված և փաստացի արգելված։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 09:56
"Поддавшись угрозам Азербайджана, в Университете Беркли запретили показ посвященного Арцаху фильма Сарин Айрапетян "Моя сладкая земля". Это уже второй случай цензуры с этим фильмом. И если первый был в арабской стране – Иордании, то на сей раз это случилось в США, в Университете Беркли, где зародилось Движение за свободу слова. Да еще и в Центре прав человека, где был запланирован показ фильма 24 апреля. Университет Беркли закончил Аво, чье имя американский Фейсбук также подвергает цензуре. В стране, которая учит мир тому, что есть свобода слова", - написал режиссер и общественный деятель Ованнес Ишханян.
-
2025-04-25 09:17
Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.
-
2025-04-22 09:36
17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…
-
2025-04-18 10:07
Писать что-либо об интервью Омбудсмена Арцаха Гегама Степаняна главному пашиняновскому телерупору Петросу Казаряну на «Общественном» канале рука не поднимается – при всем уважении к Гегаму. Слишком много гнуси вылилось из обширного пуза Казаряна, явно раздраженного «не тем» ходом интервью и на глазах у тысяч телезрителей разошедшегося до неприличия, чтобы найти слова, способные в полной мере охарактеризовать его поведение.