Последние новости

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն մեղավոր չէ ուկրաինական հակամարտության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը մեղավոր չէ Ուկրաինայի հակամարտության համար։ Նա նշել է, որ դրա պատասխանատուներն են Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը: Fox News-ին տված հարցազրույցում Թրամփն ընդգծել է, որ պատերազմը հնարավոր էր կանխել, սակայն կողմերը սխալ քայլեր են կատարել:

«Ամեն անգամ, երբ ասում եմ, որ Ռուսաստանը մեղավոր չէ, կեղծ լրատվամիջոցները հարձակվում են ինձ վրա։ Բայց Բայդենն ու Զելենսկին սխալ խոսույթ ունեին։ Ուկրաինայի վրա գրոհել է այնպիսի հակառակորդ, որը շատ ավելի մեծ է և ուժեղ, և դա վատ է, բայց Ռուսաստանին կարելի էր շատ հեշտությամբ համոզել չհարձակվել, ու պատերազմ չէր լինի», — հայտարարել է Թրամփը։

Բացի այդ, ամերիկյան առաջնորդը քննադատել է Զելենսկու բանակցային կարողությունները։ Նրա կարծիքով՝ որպես բանակցող, Ուկրաինայի նախագահը իրեն վատ է դրսևորել և Ռուսաստանի հետ երկխոսելու համար հաղթաթուղթ չունի:

«Ես տարիներ շարունակ հետևում էի նրան և տեսնում, թե ինչպես է բանակցում՝ առանց հաղթաթուղթ ունենալու», - նշել է Թրամփը։

Նա նաև մեկնաբանել է Սաուդյան Արաբիայում անցկացված բանակցություններում Ուկրաինայի նախագահին չհրավիրելու վերաբերյալ Զելենսկու բողոքները՝ ասելով, որ Ուկրաինայի նախագահը նման հանդիպումներում առանցքային դեմք չէ:

«Նա բողոքում է, որ իրեն չեն հրավիրել հանդիպման, բայց 3 տարի բանակցել է մի նախագահի հետ, ով չգիտեր, թե ինչ է անում (նկատի ունի Ջո Բայդենին - խմբ.): Այս 3 տարիների ընթացքում ոչինչ ձեռք չի բերվել, այնպես որ չեմ կարծում, որ նրա ներկայությունը կարևոր է», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի այս հայտարարությունները հնչել են Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ