Սերոբ Սահակյան․ ՀՀ իշխանությունները չեն արձագանքել Երուսաղեմի հայկական եկեղեցու ահազանգին
Հայ Դատի Երուսաղեմի կազմակերպության անդամ Սերոբ Սահակյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Երուսաղեմում գտնվող հայկական կալվածքների հարցին։
Հիշեցնենք, որ օրերս Երուսաղեմի հայկական եկեղեցին ահազանգել է՝ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը։ Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է բռնագրավել դարեր շարունակ Երուսաղեմի հայոց պատրիարքարանին պատկանող գույքը և այն աճուրդի հանել՝ 1994 թվականից ի վեր իբր գոյացած համայնքային պարտքերը հավաքելու համար:
Պատրիարքարանը վարչական հայց է ներկայացրել՝ փորձելով դադարեցնել վտարման գործընթացն այն գույքերի նկատմամբ, որոնք Պատրիարքարանը դարեր շարունակ տնօրինել է։
«Իսրայելն այն պետությունն է, որի ընդհանուր բնակչության 20 տոկոսը կրոնավոր է ու մոտավորապես մեկ միլիոն մարդ գումար է ստանում՝ որպես կրոնավոր խավ։ Հետևաբար, մենք այս համոզմունքով վստահ էինք, որ կրոնական խավին այլ վերաբերմունք պիտի լիներ»,- ասել է մեր զրուցակիցը։
Նա նաև ցավով է նշել, որ ՀՀ իշխանությունները չեն արձագանքել կատարվող դեպքերին։
«Պիտի ստեղծենք միջազգային ճնշում, միջազգային արտաքին ճակատ, որ կարողանանք Իսրայելի վրա որոշ չափով ճնշում գործադրել ու այդ հարցը բեկանել։
Իսկ Հայաստանի իշխանությունները մինչև այսօր ոչ մի պաշտոնական բողոք չեն արտահայտել»,- ընդգծել է Սերոբ Սահակյանը։
Հիշեցնենք, որ, ըստ պատրիարքարանի տարածած հայտարարության, հայկական եկեղեցու դեմ ուղղված այդ վարքագիծը կարող է վտանգել Հայոց պատրիարքարանի երկարամյա առաքելությունը Սուրբ Երկրում, որն ակտիվ է 7-րդ դարից։ Ավելին, դա կարող է սպառնալ հայ համայնքի շարունակական ներկայությանը Սուրբ Երկրում, որը սկիզբ է առնում 4-րդ դարից։ Պատրիարքարանը կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար Մոշե Արբելին և կառավարական կոմիտեի ղեկավար Ցաչի Հանեգբիին վճռականորեն միջամտել և անհապաղ սառեցնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ քաղաքապետարանի բոլոր գործողությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".