Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՇՈՒՐՋ ԱՌԵՎՏՈՒՐ Է ԳՆԱԼՈՒ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահի փոփոխությունը կազդի գլոբալ աշխարհակարգի վրա։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«ԱՄՆ նախագահի փոփոխությունը կազդի գլոբալ աշխարհակարգի վրա, իսկ այդ գլոբալ աշխարհակարգում ռուսների դերակատարումն էականորեն մեծ է, իսկ ռազմավարական առումով հիմնական դերակատարը Չինաստանն է։
Ամերիկայի քաղաքական ու արտաքին քաղաքական կոնցեպտն ուժեղ է, որի հիմքում ամերիկյան ազգային շահն է։
Ռուսաստանի դերակատարումը մեծ է հատկապես ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում։ Ռուսաստանը մեծ շուկա է, որը կորցրեց Եվրամիությունը ու որը գրավեցին թուրքերն ու Չինաստանը։ Այս ամենի արդյունքում թուլացավ կամ երբեմն էլ ուժեղացավ Ռուսաստանի ազդեցությունն առանձին տարածաշրջաններում, հատկապես՝ Հարավային Կովկասում։ Իսկ կենտրոնանալ «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վրա ռուս-ամերիկյան օրակարգում, տեղին չէ, որովհետև այս ամեն ինչը նոր է սկսվում»,- ընդգծել է քաղաքագետը։
Ղևոնդյանի խոսքով՝ ամեն ինչ ընթանում է ոչ թե հօգուտ Ռուսաստանի, այլ հանուն ԱՄՆ-ի։
«Պետք է ֆիքսել մի բան․ Թրամփի հետ հեշտ չի լինելու։ Այն պաթոսն ու քարոզչական աշխատանքը, որ տարվում է, առարկայական առևտուր է։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Թրամփն Ուկրաինան դնելու է ռուսական սեղանին, ամենևին էլ այդպես չի լինելու։ Այս ամենը արվում է ոչ թե հօգուտ Ռուսաստանի, այլ հանուն ԱՄՆ-ի։
Հարավային Կովկասի շուրջ առևտուր է գնալու։ Աշխարհաքաղաքական մոդելները նստելու են առևտրի գաղափարի շուրջ։ Խնդիրն այն է, թե ինչի դիմաց ինչ են ստանալու»,- նշել է մեր զրուցակիցը։
Ալեն Ղևոնդյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր ու իր թիմի փրկության օղակ է դիտարկում Թուրքիան։
«Բայց Թուրքիայի շուրջ էլ իրավիճակը միանշանակ չէ։ Թուրքիան ու Իսրայելը եղել են ավանդական ու տարբեր քաղաքակրթական ծիրերի ներքո պետություններ, բայց մնացել են դաշնակիցներ։ Անգամ այն օրերին, երբ Էրդողանը հայհոյում էր Իսրայելին, Թուրքիան նավթ էր վաճառում Իսրայելին։ Խնդիրը բալանսը պահելու մեջ է»,- եզրափակել է քաղաքագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.