Պետքարտուղարը ՄԱԿ անդամ պետություններին կոչ է արել քվեարկել հօգուտ ԱՄՆ բանաձևի
Միացյալ Նահանգներն առաջարկել է պարզ, պատմական բանաձև ՄԱԿ-ում, և անդամ պետություններին կոչ ենք անում պաշտպանել այն, որպեսզի նշենք խաղաղության ճանապարհը, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, բայց մանրամասն չի մեկնաբանել առաջարկվող բանաձևի բովանդակությունը, նշել է AFP-ն։
Այսօր ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ին կառաջարկի իր բանաձևի նախագիծը, որը կհամընկնի Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցի հետ: Գործակալության տվյալներով՝ փաստաթուղթը բաղկացած է երեք պարբերությունից.
Դրանցում ցավ է հայտնվում «ռուս-ուկրաինական հակամարտության» ընթացքում մարդկային զոհերի համար և հաստատվում է, որ «ՄԱԿ հիմնական նպատակը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է և վեճերի խաղաղ լուծումը», հայտնել է BBC-ն։
Դրանից առաջ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ Վաշինգտոնը հրաժարվել էր դառնալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագծի հեղինակներից մեկը Ուկրաինայում պատերազմի երրորդ տարելիցին։ Փաստաթուղթն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և դատապարտում է ռուսական ագրեսիան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".