Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայում խաղաղության դիմաց իր պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին։ Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Զելենսկիին հարցրել են՝ պատրա՞ստ է արդյոք լքել նախագահի պաշտոնը։ Ինչին նա պատասխանել է, որ խաղաղության դիմաց կհրաժարվի պաշտոնից։
«Եթե խաղաղություն լինի Ուկրաինայում, և եթե ձեզ իսկապես անհրաժեշտ է, որ ես թողնեմ իմ պաշտոնը, ես պատրաստ եմ։ Երկրորդ հարցն է՝ ես կարող եմ այն փոխել ՆԱՏՕ-ի հետ, եթե այդպիսի պայմաններ լինեն, միանգամից, որպեսզի երկար չխոսեմ այդ մասին», - պատասխանել է Զելենսկին լրագրողին։
Ըստ նրա, ինքը կենտրոնացած է Ուկրաինայի անվտանգության վրա հիմա, ոչ թե 20 տարի հետո, և մտադիր չէ տասնամյակներ շարունակ լինել իշխանության ղեկին։
«Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ամենաէժան տարբերակն է, և դա ճիշտ է։ Համենայնդեպս, ով էլ պաշտպանի կամ չպաշտպանի դա, այս թեման սեղանին է։ Եվ այս թեման լինելու է անվտանգության երաշխիքների ու բանակցությունների սեղանին։ Ես չգիտեմ, թե ինչպես կավարտվեն այդ բանակցությունները, բայց դա կլինի սեղանի վրա»,- ասել է նա։
Զելենսկին նշել է, որ այդ հարցը քննարկվելու է գործընկերների հետ։
«Այստեղ կարևոր է, որ մենք բոլորս հասկանանք, որ սա բանակցությունների սեղան չէ, որին հրավիրում են Ուկրաինային։ Սա մեր սեղանն է, քանի որ պատերազմն Ուկրաինայում է։ Եվ սա մեր սեղանն է, մենք ենք հրավիրում մեր եվրոպացի առաջնորդներին, քանի որ պատերզմն Ուկրաինայում է։ Մենք այս մայրցամաքի մի մասն ենք»,- ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.