Շոլցը շնորհավորել է CDU/CSU դաշինքի կանցլերի թեկնածու Մերցին՝ հաղթանակի առթիվ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ստանձնել է ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) պարտության պատասխանատվությունը։ «Սա դառը արդյունք է կուսակցության համար, սա պարտություն է ընտրություններում»,- ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարը։
Շոլցը շնորհավորել է պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի (CDU/CSU) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին հաղթանակի կապակցությամբ։
Ավելի վաղ ZDF հեռուստաալիքը, վկայակոչելով exit poll-ի տվյալները, հայտնել էր, որ Գերմանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձայների գրեթե 29%-ով հաղթել է Մերցի պահպանողական CDU/CSU դաշինքը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ ռեկորդային 20%-ով, իսկ երրորդը՝ Շոլցի SPD-ն է, որը հավաքել է 16,5% և ցույց է տվել «պատմականորեն վատ» արդյունք։
Փետրվարի 23-ին Գերմանիայում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են շրջադարձային դառնալ ոչ միայն երկրի, այլև ամբողջ Եվրոպայի համար։ Որպես Եվրամիության տնտեսական լոկոմոտիվ՝ Գերմանիան որոշում է դաշինքի քաղաքական և տնտեսական օրակարգը, իսկ քվեարկության արդյունքը կազդի միջազգային հարաբերություններում նրա դերի վրա, ներառյալ՝ Ռուսաստանի հանդեպ մոտեցումը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 17:16
12 мая 1994 года вступило в силу трехстороннее бессрочное соглашение о полном прекращении огня и военных действий, подписанное Нагорно-Карабахской Республикой (Республикой Арцах), Арменией и Азербайджаном.
-
2025-05-12 17:13
В Национальном университете архитектуры и строительства Армении (НУАСА) прошла научно-практическая конференция, посвящённая комплексному управлению территориями объектов Всемирного наследия ЮНЕСКО. Основной темой стали Татевский монастырь и Воротанское ущелье — культурно-природный ансамбль, который претендует на включение в Список Всемирного наследия.
-
2025-05-12 17:11
Президент России Владимир Путин четко и недвусмысленно обозначил позицию возобновления переговоров с Украиной без предварительных условий. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-05-12 17:10
Данные досудебного расследования крушения самолета авиакомпании Azerbaijan Airlines (AZAL) под Актау не разглашаются. Об этом сообщили в Главной транспортной прокуратуре Казахстана.