Ըստ ոստիկանության՝ Երևանում 482 ավտովթարներից միայն մեկ մեքենա է եղել ամառային անվադողերով
Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՆԳՆ Ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Նշված 482 պատահարների հաշվառմամբ՝ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով։ Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով»,-հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտարարեց, թե վերջին օրերին մայրաքաղաքում արձանագրված վթարների գրեթե կեսը եղել են անվադողերի պատճառով։
«Արձանագրվել է, որ ամբողջովին մաշված եղել են նաև ձմեռային անվադողերը, որոնք այս պայմաններում ամենամեծ խոչընդոտն են եղել նաև երթևեկի համար»,-ասաց Կամո Արեյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, որ խցանումների առաջացման պատճառների 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների ԱՊՊԱ-ների հետևանքով։
«Այդ ԱՊՊԱ-ներն առաջանում էին հիմնականում այն ավտոմեքենաների մոտ, որոնք ամառային անվադողերով էին դուրս եկել առատ տեղումների ժամանակ»,-ասաց Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի համապատասխան որոշմամբ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը թեթև մարդատար ավտոմոբիլներին ու մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին կարգելվի երթևեկել առանց ձմեռային անվադողերի: Ըստ նույն որոշման՝ ձմռանն արգելվում է նաև մեքենա վարել մաշված անվադողերով, եթե անգամ դրանք ձմեռային են:
Որոշումն ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 10-ից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.