Последние новости

Ֆրանսիան դատապարտել է Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության վրա հարձակումը

Ֆրանսիան դատապարտել է Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության վրա հարձակումը և հաստատել դիվանագիտական առաքելությունների պաշտպանության հանձնառությունը։ այս մասին հայտարարել են այդ երկրի ԱԳՆ-ում:

«Ֆրանսիան դատապարտում է դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության դեմ ցանկացած ոտնձգություն։ Դրանք գտնվում են դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաների պաշտպանության ներքո, որոնք Ֆրանսիան մտադիր է խստորեն պահպանել։ Դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների, ինչպես նաև դրանց անձնակազմի անձեռնմխելիությունն ու պաշտպանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ են», – ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Հիշեցնենք` այսօր պայթյուն է տեղի ունեցել Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության մոտ։ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով՝ անհայտ անձինք հյուպատոսության այգի են նետել «Մոլոտովի կոկտեյլների» շշեր։ Ռուսական կողմը նախապես դիմել էր Ֆրանսիայի իշխանություններին՝ հնարավոր սադրանքների կապակցությամբ պահանջելով ուժեղացնել Ֆրանսիայում իր բոլոր արտասահմանյան հաստատությունների անվտանգության միջոցառումները:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած միջադեպն ունի ահաբեկչության բոլոր նախանշանները: Մոսկվան Փարիզից պահանջում է միջոցներ ձեռնարկել ռուսական ներկայացուցչության պաշտպանությունն ուժեղացնելու համար։

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Կիևը բանակցությունները խաթարելու նպատակով կարող է մի շարք ահաբեկչություններ կազմակերպել Եվրոպայում ռուսական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դեմ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ