ԵՄ առաջնորդները՝ պատերազմի երրորդ տարելիցին. «Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է»
«Երեք տարի առաջ Ռուսաստանը լայնամասշտաբ և անօրինական նվաճողական պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանի դաժան պատերազմը միտումնավոր թիրախ է դարձնում քաղաքացիական և կարևոր ենթակառուցվածքները: Ուկրաինացի ժողովուրդը խիզախություն դրսևորեց՝ պաշտպանելով իր պետությունը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել և կորցրել են իրենց հարազատներին՝ հանուն Ուկրաինայի անկախության և ազատության», - պատերազմի երրորդ տարելիցին հայտարարել են ԵՄ առաջնորդները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարության մեջ խոստացել են աջակցել Կիևին և աշխատել արդար խաղաղության ուղղությամբ:
ԵՄ առաջնորդների կարծիքով՝ Ուկրաինայի ինտեգրումը ԵՄ-ին արդեն սկսվել է. «Ուկրաինացիները ցանկություն են հայտնել լինել Եվրամիությունում։ Մենք դա ճանաչեցինք՝ Ուկրաինային տալով թեկնածուի կարգավիճակ և սկսելով անդամակցության բանակցությունները։ Ուկրաինան զգալի առաջընթաց է գրանցել անդամակցության հետ կապված բարեփոխումներում ամենադժվար հանգամանքներում: Մենք արդեն ինտեգրում ենք Ուկրաինային ԵՄ ներքին շուկայում։ Ուկրաինայի և նրա քաղաքացիների ապագան Եվրամիությունում է»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.