ՈՎ Է ՖՐԻԴՐԻԽ ՄԵՐՑԸ. ՄԱՐԴ, ՈՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՇՈԼՑԻՆ ԱՆՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Փետրվարի 23-ին բունդեսթագի ընտրություններում հաղթեց ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, հաղթեց, ինչպես և սպասվում էր, թեև փոքր-ինչ պակաս էր այն 30 տոկոսից, որը խոստացել էին նախընտրական հարցումները։ Այժմ հենց Մերցն է ձևավորելու Գերմանիայի նոր կառավարությունը, գրել է BBC-ի ռուսական ծառայությունը։
Մոռացված Մերցի վերադարձը
2018-ին, երբ Ֆրիդրիխ Մերցը որոշեց վերադառնալ մեծ քաղաքականություն և իր թեկնածությունն առաջադրել Անգելա Մերկելին հաջորդելու համար, նա ասուլիսի սկզբում տեղին համարեց հիշեցնել լրագրողներին, որ իր ազգանունը, թեև նույն կերպ է հնչում ինչպես մարտ ամսին, բայց այլ կերպ է գրվում՝ Merz, այլ ոչ թե März։
Մինչդեռ, ընդամենը մեկուկես տասնամյակ առաջ Մերցը այն ժամանակվա ընդդիմադիր ՔԴՄ/ՔՍՄ-ի առաջատար դեմքերից էր և Անգելա Մերկելի հետ պայքարում էր առաջնորդության համար:
Այժմ, 69 տարեկանում, Մերցը վերջապես հասել է գերմանական քաղաքականության գագաթնակետին. եթե որևէ արտասովոր բան չկատարվի, նա կդառնա Գերմանիայի նոր կանցլերը:
Վեց տարի առաջ Ֆրիդրիխ Մերցի՝ դասական աջ ազատականի վերադարձը քաղաքականություն, որը հանդես էր գալիս հարկային համակարգի պարզեցման և ներգաղթի սահմանափակման օգտին, անմիջապես դարձավ Մերկելի հաջորդի ամենահայտնի թեկնածուն ՔԴՄ շարքային անդամների շրջանում, սակայն կուսակցական կառույցը երկու անգամ հաղթեց նրան առաջնորդի ընտրություններում: Սկզբում 2018թ. Մերկելի հովանավորյալ Անեգրեթ Քրամպ-Քարենբաուերն ընտրվեց կուսակցության ղեկավար, ապա 2021թ.՝ Արմին Լաշեթը։
2021թ. այս «անգույն» գործիչները՝ Մերկելի հետ միասին, որը մնաց կանցլեր, ՔԴՄ-ն ընտրություններում տարան պարտության, և կուսակցությունը վերջապես երրորդ փորձով ընտրեց իր առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին։
Նախ պետք է հիշել, որ այս քաղաքականությունը մեծապես կախված է լինելու կառավարական կոալիցիայի ապագա գործընկերների հետ պայմանավորվածություններից։ Երկրորդ՝ ընդդիմադիր քաղաքական գործչի հայտարարությունները և պետական պաշտոններում նույն քաղաքական գործչի գործողությունները կարող են հաճախ տարբերվել՝ տարբեր օբյեկտիվ պատճառներով։ Հենց այս փոփոխականներով է պետք գնահատել Գերմանիայի ապագա նոր կանցլերի տեսակետներն ու հայտարարությունները։
Հրթիռներ Ուկրաինայի համար
Վերջին երկու տարիներին Մերցը, որպես ընդդիմադիր գործիչ, քննադատել է Օլաֆ Շոլցին Ուկրաինային օգնելու հարցում նրա անվճռականության համար և Շոլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության այլ քաղաքական գործիչների հետ միասին կոչ է արել Taurus հրթիռներ տրամադրել Ուկրաինային:
Հոկտեմբերին հեռուստատեսային հարցազրույցում նա կրկին ասել է, որ եթե ինքը լիներ Շոլցը, ուկրաինացիներին կտա այդ հրթիռները, «բայց ոչ հենց այնպես», բայց նախ՝ համաձայնեցնելով Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ ընդհանուր հրթիռային քաղաքականության շուրջ և պահանջելով Պուտինից դադարեցնել հարձակումներն ուկրաինական ենթակառուցվածքների վրա։
«Ես կասեի այսպես. եթե հարվածները չդադարեն, ապա առաջին քայլը կլինի չեղյալ համարել հարվածների տիրույթի սահմանը [Ռուսաստանի տարածքի խորքում]։ Իսկ երկրորդ քայլը կլինի հրթիռների մատակարարումը։ Եվ հետո թող Պուտինը որոշի, թե որքան հեռու է ուզում գնալ այս պատերազմում»,- ասել է Մերցը:
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ուկրաինային մատակարարում են Storm Shadow/SCALP թևավոր հրթիռներ՝ մինչև 250 կիլոմետր նշված հեռահարությամբ, և գերմանական Taurus թևավոր հրթիռներ՝ մինչև 500 կիլոմետր հեռահարությամբ:
Դեկտեմբերի 9-ին Մերցը պատերազմի ընթացքում երկրորդ անգամ եկավ Կիև, վստահեցրել է նախագահ Զելենսկուն, որ ինքը դեռ ամեն կերպ աջակցում է Ուկրաինային, ինչպես նաև ասել է, որ առաջարկում է ստեղծել Ուկրաինայի ամենամեծ եվրոպական դաշնակիցների նոր դաշինք կամ, սկզբի համար, գոնե կոնտակտային խումբ՝ Ուկրաինայում ապագա խաղաղության վերաբերյալ ընդհանուր տեսակետ մշակելու համար:
Այս խմբի մեջ, կարծում է Մերցը, կարող էին մտնել Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը և Բրիտանիան։
Միևնույն ժամանակ, Մերցը փորձել է ցույց տալ, որ խաղաղության կոչ անելով հանդերձ, ամենևին էլ չի ցանկանում, որ Ուկրաինան ամեն ինչում տրվի պուտինյան Ռուսաստանի պահանջներին։
«Ուկրաինայում պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Պուտինը կբանակցի միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն»,- ասել է Մերցը Կիևում։
130 մլրդ պաշտպանության համար
Ֆրիդրիխ Մերցը, ինչպես շատ եվրոպացի քաղաքական գործիչներ, ասում է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի Դոնալդ Թրամփի մեկուսացման քաղաքականությանը և ընդհանրապես կարողանա պաշտպանվել ռուսական սպառնալիքից։ Բայց նա, ի տարբերություն շատերի, խոստանում է արագ ավելացնել ռազմական ծախսերը։ Ըստ ՔԴՄ-ի առաջնորդի՝ ՀՆԱ 2տոկոսի ռազմական ծախսերը, որը վաղուց հաստատված ստանդարտ է ՆԱՏՕ-ում, չափազանց քիչ է, անհրաժեշտ է երեք տոկոսից ոչ պակաս, և շատ մոտ ապագայում։
Գերմանիայի ՀՆԱ երեք տոկոսը ներկայում կազմում է մոտավորապես 134 մլրդ դոլար կամ 127 մլրդ եվրո:
Ռուսաստանը, հոկտեմբերին տված հարցազրույցում ասել է Մերցը, զինվում է այնպիսի արագությամբ, որ 5-8 տարի հետո կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա:
Մերցն ասել է, որ Գերմանիան և Արևմուտքը սխալվել են՝ որոշելով, որ Ռուսաստանը չի հարձակվի Ուկրաինայի վրա: Նման նոր սխալը շատ ավելին կարժենա:
Փակել սահմանն անլեգալների համար
Ներգաղթի հարցում Ֆրիդրիխ Մերցն ակնհայտորեն հույս ունի ձայներ կորզել իր գլխավոր մրցակցից՝ հականերգաղթյալների «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից։ Նա կոչ է անում վճռականորեն շրջվել բաց դռների քաղաքականությունից, որն սկսել է իր նախորդը՝ ՔԴՄ ղեկավար Անգելա Մերկելը, և շարունակվել է ներկա կառավարության կողմից:
«Գերմանական սահմաններին ինչ-որ բան պետք է անել, և մեր առաջարկն է սկսել մարդկանց հետ դարձնել անմիջապես սահմանին, առանց հապաղելու: Մենք 2015-ից գիտեինք, որ դա իրավաբանորեն հնարավոր է, և այժմ՝ 2024թ., մենք պետք է վերջապես ձեռնամուխ լինենք և անենք դա»,- ասում է Մերցը։
Միևնույն ժամանակ, Մերցը վճռականորեն հրաժարվում է համագործակցությունից, առավել ևս կառավարական կոալիցիա ստեղծելուց «Այլընտրանք»-ի հետ, որը հարցումներում զբաղեցնում է երկրորդ տեղը ՔԴՄ/ՔՍՄ-ից հետո:
Ընտրությունների արդյունքներից հետո Մերցը կարող է ստիպված լինել կոալիցիա կազմել Շոլցի սոցիալիստների հետ:
2000-ականներին Ֆրիդրիխ Մերցը «Leitkultur»-ի՝ «առաջատար մշակույթ» հայեցակարգի հիմնական ջատագովներից մեկն էր: Այս հայեցակարգը, ի տարբերություն բազմամշակութայնության քաղաքականության, ենթադրում է, որ Գերմանիայում կա առաջատար մշակույթ՝ գերմանականը՝ իր ավանդական արժեքներով (այդ թվում՝ լիբերալ), և այն պետք է գերակայի ներգաղթյալների համայնքների մշակույթների հանդեպ։
Քաղաքականությունից Մերցի հեռանալուց մեկ տարի անց Անգելա Մերկելը խոստովանել է, որ Գերմանիայում բազմամշակութայնության քաղաքականությունը ձախողվել է։
Հեռացավ-վաստակեց-վերադարձավ
Կրթությամբ իրավաբան Ֆրիդրիխ Մերցը 35 տարի առաջ՝ 1989թ. դարձավ Եվրախորհրդարանի անդամ ՔԴՄ-ից, որին միացել էր երիտասարդ տարիներին։
Հինգ տարի անց՝ 1994թ., նա դարձավ բունդեսթագի պատգամավոր։
2000թ., երբ կանցլերը «Պուտինի ընկերն» էր՝ սոցիալիստ Գերհարդ Շրյոդերը, իսկ ընդդիմադիր ՔԴՄ-ն ղեկավարում էր Էդմունդ Շթոյբերը, Մերցն ընտրվեց բունդեսթագի խմբակցության նախագահ։
Նրան այն ժամանակ համարում էին Շթոյբերի ամենահավանական ժառանգներից մեկը, բայց ի վերջո այս ժառանգության համար պայքարում հաղթեց Անգելա Մերկելը: 2002թ. արտահերթ ընտրություններում սոցիալիստներից կրած նոր պարտությունից հետո Մերկելը գլխավորեց ե՛ւ կուսակցությունը, ե՛ւ խմբակցությունը, և Մերցին դարձրեց իր տեղակալ։
Մերկելի գաղափարախոսությունը, որն ավելի ձախակողմյան էր, քան Մերցինը, ի վերջո հաջողություն բերեց կուսակցությանը. 2005թ. ՔԴՄ/ՔՍՄ-ն հաղթեց և վերադարձավ իշխանություն: Մերցը աստիճանաբար դադարեց պայքարել առաջնորդության համար և 2009թ., 55 տարեկանում, ընդհանրապես լքեց քաղաքականությունը՝ աշխատելով իր մասնագիտությամբ, որպես կորպորատիվ իրավաբան:
Մերցը մի քանի խոշոր ընկերությունների խորհրդական և խորհրդի անդամ էր և այժմ, ինչպես գերմանական մամուլն է նշում, շատ, շատ հարուստ մարդ է:
2018թ., երբ 63-ամյա Մերկելը հայտարարեց թոշակի անցնելու և կուսակցության ղեկավարի պաշտոնը թողնելու մտադրության մասին, 62-ամյա Մերցը որոշեց վերադառնալ և զբաղեցնել նրա տեղը։
Դա հաջողվեց երրորդ փորձից։ Միևնույն ժամանակ, շարքային կուսակցականների շրջանում Մերցը միշտ եղել է առաջնորդի թեկնածուներից ամենահայտնին, բայց երկու անգամ կուսակցության ղեկավարն ընտրվել է ոչ թե ՔԴՄ բոլոր անդամների, այլ կուսակցության համագումարի պատվիրակների կողմից, և այս կուսակցական կառույցն առաջին անգամ քվեարկել է Անգելա Մերկելի կողմից առաջադրված իրավահաջորդի՝ Աննեգրեթ Քրամպ-Քարենբաուերի օգտին, և երբ նա ձախողվեց և հեռացավ, նրա փոխարեն ընտրեցին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի կառավարության ղեկավար Արմին Լաշեթին։
Միայն բունդեսթագի ընտրություններում 2021թ. աշնանը կրած պարտությունից հետո ՔԴՄ ղեկավարությունը որոշեց առաջնորդի ընտրության իրավունքը տալ կուսակցության բոլոր անդամներին, և այստեղ Մերցը շահեց երկու մրցակիցներին ահռելի հաշվով՝ հավաքելով ձայների 62 տոկոսը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".