Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒՂԻՂ ԴԵՊԻ ԹՐԱՄՓԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ»

Ամեն ինչ չափ ու սահման ունի, իշխող վերնաշերտի պարագլխի յուրաքանչյուր նոր քայլի հետ թվում է, թե հատակն արդեն կարելի է ձեռքով շոշափել, որ ավելի վար ընկնելու տեղ այլևս չկա, բայց ներքևից նորից թակում են։ Այս անգամ «թակոցը» դրսևորվեց նոր գաղափարախոսության թեմայով Փաշինյանի ելույթի տեսքով։ Հատակին լինելու զգացողությունը, որի տակ կա նոր հատակ, իսկ դրա տակ՝ ևս մեկը, և այդպես անվերջ, պարբերաբար այցելում է առողջ գիտակցություն ունեցող մարդկանց:

Մյունխենում 3 օր մնալուց հետո, որտեղ նա փորձում էր իր «խաղաղության խաչմերուկի» վրա հրավիրել եվրոպացի դերակատարների ուշադրությունը, Փաշինյանը հայ հասարակությանը հայտնեց «բարի լուրն» այն մասին, որ պետությանն է վերադարձրել արտասահմանյան մակնիշի օգտագործված մեքենա։ Ավելի ուշ պարզվեց, որ մեքենան ոչ թե առգրավվել է օրենքի անունով, այլ նվեր հանձնվել պետությանը։ Նվիրատուի դերում հանդես է եկել նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») ազգականը։ Հարց է ծագում ՝ ինչո՞վ էր զբաղված Փաշինյանը Մյունխենում 3 օր շարունակ՝ հարկատուների գրպանի հաշվին։

Թրամփը խաչակրաց արշավանք ձեռնարկեց USAID-ի դեմ, որից հետո ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ամենայն մեծարանքով հյուրընկալեց այդ կառույցի ղեկավարին և նույնիսկ միջոցառում կազմակերպեց նրա պատվին: Հայ պատգամավորների պատվիրակությունը մեկնեց Ուկրաինա՝ իր համերաշխությունը հայտնելու նրա քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմում, մինչդեռ հայտնի է այդ երկրի արձագանքը 44-օրյա պատերազմին։ Եվ կրկին ցանկություն է առաջանում հարցնել. դուք ուղեղ ունե՞ք, պարոնայք։ Ի դեպ, պատերազմի ժամանակ հայկական կողմին օգնություն էին առաջարկել ինքնահռչակ ԴԺՀ-ի մի խումբ բնակիչներ, սակայն իշխող ռեժիմն այդ օգնությունը չընդունեց: Այս քայլերի խորապատկերին հայկական ԶԼՄ-ներում արդեն հայտնվել են «Փաշինյանը ցանկանում է միանալ Թրամփի դեմ եվրոպական կոալիցիայի՞ն» կարգի վերնագրեր։

 Միջազգային հարաբերությունների ոլորտում փորձառու մարդիկ ուղիղ տեքստով ասում են ռեժիմի պարագլխին, որ պետք չէ երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը։ Նրանք մատնանշում են Ռուսաստանի հետ հարաբերությունների շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը, ասում սրան, որ Հռոմի ստատուտի վավերացումն էլ մեզ բավական էր, որը, ինչպես ցույց տվեց պրակտիկան, ուղղված էր միայն Պուտինի դեմ։

Մինչև ե՞րբ կարելի է ըմբոշխնել սեփական տգիտությունը՝ հարվածի տակ դնելով ժողովրդի ճակատագիրն ու պետության ապագան։ Մինչ Մակրոնը Փարիզում քննարկում էր ԵՄ պետությունների միասնական դիրքորոշումը փետրվարի 18-ին Էր-Ռիադում առանց ԵՄ-ի և Ուկրաինայի մեկնարկած բանակցությունների նկատմամբ, ՀՀ իշխող վերնաշերտի ուղեղը բավականացրեց միայն Մոսկվայի դեմ քարոզչամեքենայի գծով հարձակումները դադարեցնելու հրահանգի համար։

Այն փաստը, որ ԵՄ-ին բանակցությունների սեղանի շուրջ թույլ կտան նստել միայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների առնչությամբ, ընդ որում 27 երկրներ պատրաստվում է հաստատել Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր (16) փաթեթ, բավական խոսուն կերպով վկայում է այն մասին, որ Թրամփի դեմ լուրջ կոալիցիա է ձևավորվում: Մակրոնն արդեն պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ոչ միայն Թրամփի, այլև Պուտինի հետ։ Մի՞թե ակնհայտ չէ, որ Հայաստանը չպետք է ակտիվություն ցուցաբերի եվրոպական համագործակցության ճանապարհին և աջակցի Կիևի ռեժիմին։ Ինչո՞ւ պիտի մի ձեռքի մատների վրա բացատրեինք որևէ մեկին, որ Փաշինյանը տանում է Հայաստանն ուղիղ դեպի Թրամփի «սև ցուցակ», քանզի ԱՄՆ նախագահն ընկալում է ԵՄ-ն որպես թշնամական միջավայր։ Թրամփը կասկածի տակ է առել ժողովրդավարությունը ԵՄ-ում, ինչո՞վ ազդանշան չէ արտաքին քաղաքական վեկտորը վերանայելու համար

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՐԱՄՓԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԲՆՈՒԹԱԳՐԵԼ ՄԻԱՅՆ ՈՐՊԵՍ ԳԱՂՈՒԹԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ։ Կիևին ներկայացված ռազմատուգանքի չափերը գերազանցում են Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիային ներկայացվածի գումարը։ Թրամփի համաձայնությունը Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակին, Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու վերաբերյալ նրա դիրքորոշումն ու էլի շատ բաներ պետք է դյուրընմռնելի դաս ծառայեին Փաշինյանի և նրա թիմի համար, թե ուր է տանում երկրի վերածումը Ռուսաստանի դեմ ուղղված գործիքի։ Ի դեպ, Թրամփը մեղադրեց Զելենսկուն պատերազմ սանձազերծելու մեջ։

Պուտինն ապահովել է Պեկինի և Թեհրանի աջակցությունը՝ այդպիսով ստիպելով Թրամփին զգալի զիջումների գնալ Ուկրաինայի հաշվին։ Փաշինյանը համառորեն չի նկատում, թե որքան անհեթեթ է դիտվում ԵՄ-ին ՀՀ անդամակցության իր ուղեգիծը համաշխարհային աճող խնդիրների խորապատկերին, որոնք այսօր լուծում են ԵՄ անդամ պետությունները, որոնց առաջնորդները քվեարկել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օգտին, դատարկել իրենց երկրների բյուջեն հանուն Կիևի ռեժիմին զենք մատակարարելու։ Այսօր այդ քաղաքական գործիչները հայտնվել են կոտրած տաշտակի առջև, նրանց երկրները տնտեսական ճգնաժամի շեմին են, ինչի համար ստիպված են լինելու պատասխան տալ

Թրամփն արդեն հարց է տվել. ո՞ւր է անհետացել Ուկրաինային օգնության համար ԱՄՆ-ի հատկացրած գրեթե 350 մլրդ դոլարը։ ԵՄ-ն, նրա խոսքերով, ծախսել է միայն 100 մլրդ։ Սեփական խնդիրներն էլ ԵՄ-ում լիառատ են։ Այսօր եվրոպացիներին բացարձակապես չի հետաքրքրում «խաղաղության խաչմերուկը»։ Փաշինյանը տանում է Հայաստանը սխալ ուղղությամբ, նրա թիմակիցները բաց տեքստով ասում են, թե եվրոպական երկրները կկարողանան միավորվել Թրամփի դեմ, որպեսզի նպաստեն Ուկրաինայում պատերազմի շարունակմանը։ Ողջ աշխարհի քաղաքագետներն արձանագրում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի «խորքային պետությունների» դիմակայություն։ Մրցակցությունը սկսվել է, և եթե ՀՀ-ն որոշել է Բրյուսելի կողմն անցնել, ապա ինչպե՞ս վարվել ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական խարտիայի հետ։

Այսպես կոչված՝«ժողովրդավարական ուժերի հարթակի» առաջնորդները և հանրային հատվածի նրանց արբանյակները 3 տարի շարունակ կանոնավորապես ճամարտակել են իշխանության հեռուստաալիքներով Ռուսաստանի Դաշնության անխուսափելի պարտության մասին, թեև նույնիսկ դպրոցականներին է հայտնի, որ միջուկային տերությունները պատերազմներում չեն պարտվում: «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը հայ գործարարներին կոչ էր անում հեռանալ ՌԴ տարածքից, շտապ վաճառել իրենց տներն ու բիզնեսները: Ոչ վաղ անցյալում նա խորհուրդ տվեց ռուսաստանաբնակ հայերին հանել իրենց ավանդները բանկերից։

Ռուսաստանից շուտափույթ քաղաքական տարանջատման թեմայով Տիգրան Խզմալյանի, Լևոն Շիրինյանի, Արման Բաբաջանյանի և Արամ Զավենիչի քարոզչական հռետորաբանությունը ընթացիկ համաշխարհային գործընթացների լույսի ներքո ծիծաղելիորեն անհեթեթ է թվում։ Պուտինն իր ճանապարհից հեռացնում է «ժամկետանց» Զելենսկուն, այնուհետ Թրամփն է Պուտինի օրինակով դնում «նեզալեժնիի» նախագահի լեգիտիմության հարցը։

Վաշինգտոնը մերձեցման է գնում Մոսկվայի հետ, իսկ Փաշինյանն անջրպետվում է աշխարհի առաջատար դերակատարներից հօգուտ ԵՄ-ի, որը խոստովանել է, որ ի վիճակի չէ ինքնուրույն լուծել սեփական անվտանգության խնդիրը։ Այս խորապատկերին իշխող վերնաշերտը՝ Փաշինյանի գլխավորությամբ, խոսում է այն մասին, թե ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ անվտանգության համակարգի մասն է։ «ԵՄ-ն թախանձում է տեղ տալ իրեն բանակցությունների սեղանի շուրջ»,- արձանագրել է Ուկրաինայի արտգործնախարար Միխայիլ Պոդոլյակը: Թրամփը Զելենսկուն համարում է ոչ լեգիտիմ՝ կրկնելով Պուտինի դիրքորոշումը, իսկ Պուտինը հասկացնել է տալիս, որ ամենևին էլ դեմ չէ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի գաղութացմանը «օրինական հիմունքերով»։

Խոսքն, իհարկե, Ուկրաինայի այն տարածքի մասին է, որը նա չի ծրագրում միացնել ՌԴ-ին ՀՌԳ-ի արդյունքներով։ Այդ դերակատարներին «խաղաղության խաչմերուկն» ու ինքը՝ Փաշինյանն անհետաքրքիր են անցած տարվա ձյան պես, համանման վերաբերմունքի են արժանի Զելենսկու առաջարկությունները Ուկրաինայի ապագայի թեմայով։ Այդ ապագան որոշվում է Պուտինի և Թրամփի բանակցությունների սեղանի շուրջ, և Զելենսկին կվերադարձնի 350 միլիարդ դոլարը՝ ամերիկացիներին փոխանցելով վերահսկողությունը ծովային նավահանգիստների, բնական ռեսուրսների, ներառյալ հազվագյուտ մետաղների ու այլևայլի նկատմամբ: Թրամփը խոսում է Զելենսկու 4% կազմող վարկանիշի մասին, եթե Պուտինը որոշի մեկնաբանել Փաշինյանի վարկանիշը, ապա ցուցանիշը մոտավորապես նույնը կլինի։ Զելենսկին արդեն օգնության խնդրանքով վազեց Էրդողանի մոտ, իսկ Փաշինյանը փետրվարի 19-ին հնչեցրեց «իրական Հայաստանի» գաղափարախոսության թեզերը՝ լիովին համապատասխան նոր Սահմանադրություն ընդունելու Ալիևի պատվերին։

Իշխող վերնաշերտի քաղաքագիտական մտքի «ամենաբարձր» թռիչքը հանգեց այն թեզին, որ «եթե Թրամփը հռչակել է խաղաղ քաղաքականության ուղեգիծ, ապա դա նշանակում է, որ Ալիևը Հայաստանի վրա չի հարձակվի»։ Սրա հետ մրցակցում է այն թեզը, թե «ՀԱՊԿ-ից ՀՀ-ի ելքի մասին Փաշինյանի հայտարարությունը կօգնի Հայաստանին խուսափել ՌԴգուբերնիայի ճակատագրից՝ աշխարհի նոր վերաբաշխման արդյունքում»։

Այն ամենը, ինչ տեղի է ունենում հայկական քաղաքականության մեջ 2018 թվականից ի վեր և առ այսօր, անհեթեթ քայլերի տարեգրություն է, որն արդեն հանգեցրել է Արցախի կորստին և Հայաստանի ավելի քան 200 քառ.կմ տարածքի բռնազավթմանը։ Գուցե բա՞վ է փորձարարությամբ զբաղվել: Գուցե արժե՞ կանգ առնել 5 հազար զոհ տալուց հետո։ Այս ապաշնորհ պիեսի ավարտն արագացնել հնարավոր է միայն Փաշինյանին ու իր անկշտում ծառայանուն իշխանությունից հեռացնելու միջոցով, այլապես Փաշինյանը կտանի Հայաստանն ուղիղ Թրամփի «սև ցուցակ», և Պուտինի «սև ցուցակում» էլ մեր երկիրը հայտնվել է նրա ձեռքով...

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВЫБОРЫ 20 ИЮНЯ 2021 г. НЕ БЫЛИ ПРОЗРАЧНЫМИ И СПРАВЕДЛИВЫМИ
    2025-06-20 09:16

    Накануне очередных парламентских выборов 2017 г. оппозиционный деятель Никол Пашинян озвучил свой "рецепт победы", объявив, что "против Сержа Саргсяна есть игра", и оппозиция может прийти к власти путем выборов. Для победы ей необходимы 6 тыс. наблюдателей, которые на всех избирательных участках будут ловить за руку нарушителей. На выборах 2017 г., которые, действительно, состоялись под бдительным оком оппозиции, РПА получила свыше 700 тыс. голосов, причем, наблюдатели блока "Елк" на всех избирательных участках не нашли ни одного существенного повода, чтобы придраться к этой победе.

  • В СВЯЗИ С ОБОСТРЕНИЕМ КОНФРОНТАЦИИ ВСПОМНИЛИ ТРЕТЬЕГО ПРЕЗИДЕНТА…
    2025-06-17 09:22

    Дата 20 июня связана не только с проведением досрочных выборов 2021 г. В тот день в 2023 г. Пашинян пришел на заседание Следственной комиссии парламента по изучению обстоятельств 44-дневной войны под председательством Андраника Кочаряна и помимо прочего коснулся персоны первого президента Левона Тер-Петросяна. Напомню, что в ходе акций, последовавших за президентскими выборами 19 февраля 2008 г., Пашиняна неоднократно видели среди завсегдатаев палаточного городка на площади, прилегающей к Театру оперы и балета, где он кричал во всю глотку: "Ле-вон! Ле-вон! Ле-вон!".

  • В ДЕНЬ ПОДПИСАНИЯ "ШУШИНСКОЙ ДЕКЛАРАЦИИ" ПАШИНЯН НОСИЛСЯ ПО СЮНИКУ С МОЛОТКОМ В РУКАХ
    2025-06-14 10:44

    Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.

  • ЭТО ВЫ "НЕ УБИВАЛИ"?!
    2025-06-14 09:52

    "Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ