Հռոմի պապի վիճակը փոքր-ինչ բարելավվել է
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը փոքր-ինչ բարելավվել է, սակայն բժիշկները պահպանում են զգուշավոր կանխատեսումը։ Այս մասին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:
«Հռոմի պապի վիճակը կրիտիկական վիճակի համեմատի փոքր բարելավում է ցույց տալիս։ Այսօր ասթմատիկ շնչառական նոպաների ոչ մի դրվագ չի արձանագրվել. որոշ լաբորատոր հետազոտությունների արդյունքներ բարելավվել են»,-նշել են ծառայությունում:
Նախօրեին մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հռոմի պապի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, սակայն շաբաթ օրվանից ի վեր շնչառական նոպաներ, որոնք լրացուցիչ թթվածնի կիրառում էին պահանջում, չեն եղել: Միաժամանակ նրա մոտ հայտնաբերվել է թեթև երիկամային անբավարարություն։ Պապի վիճակը ծայրահեղ ծանր էին անվանում։
Ներկայիս հաղորդագրության մեջ Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երիկամների անբավարարության մեղմ աստիճանի մոնիտորինգը մտահոգության տեղիք չի տալիս:
«Թթվածնային թերապիան շարունակվում է՝ թթվածնի մի փոքր նվազեցված հոսքով և տոկոսով։ Հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը՝ բժիշկները դեռևս չեն փոխում կանխատեսումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պոնտիֆիկոսը առավոտյան հաղորդություն է ստացել, իսկ ցերեկը վերսկսել է աշխատանքային գործունեությունը։ Երեկոյան նա զանգահարել է Գազայի հատվածի ծխական համայնք՝ աջակցություն հայտնելու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի պապի հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու համար էրիթրոցիտների երկու ներարկում է արվել: Բացի այդ, պապը շարունակում է թթվածին ստանալ քթի խողովակների միջոցով: Նրա գիտակցությունը տեղն է։
Փետրվարի 14-ին` հանդիսությունների ավարտից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոս պապը գնացել էր Հռոմի Gemelli կլինիկա՝ հետազոտություն անցնելու և բրոնխիտի բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու համար: Կաթոլիկ եկեղեցու հայրապետի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել էին։ Ավելի ուշ հետազոտությունները սկսվող երկկողմանի թոքաբորբ էին ցույց տվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.