Արթուր Սողոմոնյան․ Լավագույն ֆուտբոլիստները հրաժարվում են խաղալ Հայաստանի հավաքականում
Լավագույն ֆուտբոլիստները հրաժարվում են խաղալ Հայաստանի հավաքականում, ավելորդ է խոսել, որ Հենրիխ Մխիթարյանը չի խաղում ազգային հավաքականում, ինչն անձամբ ինձ համար շատ ցավալի է: Պատճառը բոլորն էլ հասկանում են, սակայն Հենրիխը չի ցանկանում բարձրաձայնել. դա իր անձնական որոշումն է: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է «Փյունիկ» ակումբի նախկին նախագահ, «Փյունիկ» ակադեմիայի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:
2024 թ. սեպտեմբերի 18-ին Արթուր Սողոմոնյանը հայտարարեց ակումբը վաճառելու որոշման մասին, որի պատճառը, ըստ նրա, ֆեդերացիայի ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ գործունեությունն էր: Դեկտեմբերի 30-ին ակումբը ձեռք բերեց Authentic.Football-ի և KAI Football-ի հիմնադիր Անտոն Ֆարբերը:
«Փյունիկ» ակումբի նախկին նախագահը խոսել է մարտի 20 և 23-ին սպասվող Ազգերի Լիգայի մրցաշարում Վրաստանի հետ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի, դրանց կարևորության, երկրպագուների՝ ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի պահանջի, ազգային հավաքականում տիրող իրավիճակի և Հենրիխ Մխիթարյանի հավաքականում չլինելու մասին:
«Շուտով Վրաստանի հետ խաղն է: Մի քիչ անհասկանալի հանդիպումներ են սպասվում: Կհաղթի այն թիմը, որը կպարտվի, որովհետև ավելի լավ է պարտվել և մնալ C խմբում՝ շանս ունենալ Եվրոպայի առաջնություն դուրս գալ, քան հաղթել, բարձրանալ B խումբ և շանս չունենալ:
Մյուս տեսանկյունից խաղալու են Հայաստանն ու Վրաստանը, էմոցիոնալ խաղ է լինելու: Վրաստանը ուրիշ մակարդակի ֆուտբոլ է խաղում այսօր: Նրանք դուրս են եկել Եվրոպայի առաջնության ընտրական փուլ, հաղթել են Պորտուգալիային, իսկ Հայաստանը տանը պարտվում է Ֆարերյան կղզիներին թիմին: Մինչև վերջերս չունեինք գլխավոր մարզիչ, ինչը շատ վատ էր: Չգիտեմ, թե ինչ ելք կունենան Վրաստանի հետ երկու խաղերը և որքանով են կարևոր մեզ համար այդ խաղերը: Որպես հայ երկրպագու, ցանկանում եմ, որ մեր հավաքականը հաղթի և երկրպագելու եմ մեր թիմին:
Այսօր մենք ունենք ազգային հավաքական, որտեղ Հայաստանում ծնված և մեծացած 2-3 ֆուտբոլիստ կա, իսկ Վրաստանի հավաքականում բոլորը այնտեղ մեծացած վրացիներ են: Դու քո ազգայինը պետք է բերես դաշտ: Մեզ մոտ Ռուսաստանից են, Գերմանիայից, Արգենտինայից, խոսում են տարբեր լեզուներով, շատերը հայերեն չգիտեն: Էլի լավ է, որ եկել են և խաղում են ազգային հավաքականում, բայց լավագույնները չեն գալիս Հայաստան: Գերմանիայում շատ տաղանդավոր տղա կա, ում հրավիրեցին, բայց նա հրաժարվեց: Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստը ազգությամբ հայ Արսեն Զախարյանն է, որը չի խաղում Հայաստանի հավաքականում: Ավելորդ է խոսել, որ Հենրիխ Մխիթարյանը չի խաղում ազգային հավաքականում, ինչն անձամբ ինձ համար շատ ցավալի է: Պատճառը բոլորն էլ հասկանում են, սակայն Հենրիխը չի ցանկանում բարձրաձայնել. դա իր անձնական որոշումն է:
Այն մարդիկ, որոնք այսօր ֆուտբոլի մեջ են, ֆուտբոլի հետ կապ չունեն, ես մեծ պատասխանատվությամբ եմ դա հայտարարում: Պարոն Նիկողոսյանը միայն ինտրիգներով է զբաղվում: Ես չգիտեմ՝ նա տեղյա՞կ է, թե քանի հոգի է խաղում դաշտում, որովհետև նրա զբաղմունքը միայն եղել է՝ «սա գրի, սա մի գրի, սրան քվեարկի, նրան մի քվեարկի» խոսակցությունները: Պարոն Մելիքբեկյանը միայն խոսում է, բայց ոչինչ չի անում: Այս ամենն ուղիղ կերպով ազդում է արդյունքների վրա, հատկապես հավաքականի խաղի վրա: Օրինակ, հավաքականի տղաներն ինձ պատմել են, որ երբ թիմը մեկնում է արտագնա խաղի, վերցնում են չարթեր, իրենց ընկերներին «լցնում» օդանավ, իսկ տղաներին նստեցնում հետևը, ասես կլոուններ, որոնք պետք է դուրս գան խաղադաշտ և զվարճացնեն ժողովրդին: Այս իրավիճակն ու վերաբերմունքը երևում է դաշտում, ազդում տղաների խաղի վրա:
Հայկական ֆուտբոլում փոփոխությունն արագ չի ստացվի: Արմեն Մելիքբեկյանն ու ֆեդերացիայի ղեկավարությունն առաջին օրվանից այնպես էին անում, որ իրենց իշխանությունը ամրապնդեին: Իրենց փոխելը շատ բարդ է, նույնիսկ իրենց կամքով չեն գնա: Ինչ արդյունք էլ լինի, որքան էլ երկրպագուները դժգոհ լինեն, Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը չեն լքի ֆեդերացիան, քանի որ այստեղ խոսքը մեծ գումարների և պաշտոնի մասին է:
Շատ ուրախ եմ և հպարտ, որ այս ամենի դեմ պայքարում են նաև երկրպագուները: Բոլոր ակումբների, ազգային հավաքականի երկրպագուները դուրս են եկել ֆեդերացիայի դեմ և պահանջում են ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը: Հույս ունեմ, որ երկրպագուները կշարունակեն պայքարը և կհասնեն հաջողության»,- ասել է Արթուր Սողոմոնյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 14:07
В Армении официально открыт армяно-американский металлургический завод GTB Steel, ранее перенесенный из Ерасха в Арарат.
-
2025-03-15 13:58
В Первопрестольном Святом Эчмиадзине состоялось заседание Высшего духовного совета под председательством Верховного Патриарха, Католикоса всех армян Гарегина II.
-
2025-03-15 13:55
Армянский национальный комитет Америки (ANCA) призвал обеспечить реальный мир на фоне сообщений о навязывании Армении одностороннего "соглашения" с Азербайджаном.
-
2025-03-15 12:36
В тюрьме в армянском городе Армавир пятеро осужденных начали бессрочную голодовку. Как заявила в беседе со Sputnik Армения начальник управления по связям с общественностью Уголовно-исполнительной службы Минюста Армении Нона Навикян, голодовку они начали 13 марта.