«Միանգամից վերականգնելն անհնար է». Պեսկովը՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև որևէ երկկողմ համաձայնագիր կնքելու ուղղությամբ աշխատանք դեռ չի տարվում, գործը դրան չի հասել։ Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ այժմ երկու երկրներն էլ պետք է միմյանց ընդառաջ փոքր քայլեր անեն միմյանց նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։ Վերջին տարիներին այդ հարաբերությունները շատ են տուժել, միանգամից դա վերականգնելն անհնար է, մեծ աշխատանք պետք է արվի։
«Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդներն այժմ քաղաքական կամք են դրսևորել՝ վերականգնելու երկխոսությունը, որը նախկին վարչակազմի օրոք գրեթե զրոյացվել էր»,– հավելել է նա։
Մեկնաբանելով փետրվարի 25-ին Էր Ռիադում նախատեսված հանդիպման մասին արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ հաջորդ շփումները կլինեն ԱԳՆ-ի գծով՝ փորձագիտական մակարդակով։
Խոսելով օգտակար հանածոների արդյունահանման համատեքստում Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության մասին՝ Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են հազվագյուտ հողային մետաղներ, իսկ Ռուսաստանը բաց կլինի համագործակցության համար, երբ ժամանակը գա։
Հնարավոր նախագծերի հերթը կհասնի այն ժամանակ, երբ կարգավորվի Ուկրաինայի հարցը։ Պեսկովի խոսքով` Մոսկվան տեսնում է, որ ԱՄՆ-ն ավելի հավասարակշռված դիրք է զբաղեցնում, ինչն օգնում է ուկրաինական իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին։
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը քննադատել է Բրյուսելի հայտարարությունները՝ նշելով, որ Եվրամիությունը հեռու է Ուկրաինայի հարցում հավասարակշռված մոտեցումից, սակայն դա կարող է փոխվել ԱՄՆ-ի հետ շփումներից հետո։
Հիշեցնենք` փետրվարի 18-ին Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը: Բանակցությունների շրջանակում բարձրացվել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.