Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները մարտի 3-ին բողոքի ակցիա կկազմակերպեն և գործադուլ կհայտարարեն
Փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) ներկայացուցիչներին հրավիրում ենք մարտի 3-ին միանալ բողոքի ակցիային։ Այս մասին փետրվարի 25-ին կայացած քննարկման ժամանակ հայտնել է ձեռնարկատեր Անուշ Նուրիջանյանը։ Նա տեղեկացրել է, որ ակցիան տեղի կունենա ՀՀ կառավարության շենքի մոտ և կսկսվի ժամը 11:00-ին։
Գավառից (Գեղարքունիքի մարզ) ձեռներեց Արթիկ Արզաքանցյանն իր հերթին ավելացրել է, որ գործադուլ է հայտարարվելու՝ զգուշացնելով հարկային փոփոխությունների հետևանքով մարզերից Երևան միգրացիայի աճի մասին։ «Մարզերում բիզնեսն արդեն բազմաթիվ խնդիրներ ունի, և փոփոխությունները միայն բարդացնում են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կյանքը, ինչը կարող է հանգեցնել ձեռնարկությունների փակմանը։ Գյուղեր կան, որտեղ միայն մեկ խանութ կա։ Ի՞նչ է անելու այդ գյուղերի բնակչությունը, եթե այս խանութները փակվեն»,- նկատել է Արզաքանցյանը, որը հավանաբար սուբյեկտիվորեն կարծում է, որ մայրաքաղաքում ՓՄՁ-ների վիճակն ավելի լավ է։
Մեկ այլ ձեռներեց՝ Կարինե Գևորգյանը, նշել է, որ փոքր բիզնեսն արդեն փակվում է, իսկ միջին բիզնեսը կսկսի փակվել դրանցից հետո։ Նրա խոսքով՝ պետությունը գնում է բիզնեսի համախմբման ուղիով, ինչպես նախկինում արվում էր սուպերմարկետների վերածված խանութների հետ։ «Նման փոփոխությունները կտրուկ կբարձրացնեն երկրից արտագաղթի տեմպերը, իսկ հանցավորության մակարդակը կաճի»,- ընդգծել է Գևորգյանը։
Փոքր բիզնեսի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արտակ Բաղդասարյանը նույնպես զգուշացրել է, որ առևտրի կետերը փակվում են։ Միաժամանակ նա նշել է, որ շուկայից դուրս եկող տնտեսվարող սուբյեկտների համար շատ դժվար կլինի հետագայում վերսկսել իրենց գործունեությունը։ «Երբ բիզնեսը փակվի, իշխանություններն ինչպե՞ս են լուծելու այն մարդկանց խնդիրները, որոնք մնալու են առանց աշխատանքի»,- հարց է տվել Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ 2025թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ փոքր և միջին բիզնեսի սուբյեկները, որոնց տարեկան շրջանառությունը 115 մլն դրամից քիչ է, կվճարեն 10 տոկոս (նախկին 5-ի փոխարեն) շրջանառության հարկ, եթե նրանց ապրանքները (ծառայությունները) փաստագրված չեն, իսկ եթե փաստագրված են, ապա հարկի դրույքը կիջնի 1,5-ից 1 տոկոսի շրջանառության համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.