Последние новости

ՀՀ ԱԳՆ․ ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»,–ասաց Բադալյանը։

Հիշեցնենք, որ 2024–ի նոյեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկներ է ստացել Ադրբեջանից։ Հայկական կողմը կարճ ժամանակ անց` կրկին նոյեմբերին իր պատասխաններն ուղարկեց Ադրբեջանին։ Փետրվարի սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ արդեն 3 ամիս է` Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատասխան առաջարկներին, բայց միաժամանակ հավելեց, թե հայ–ադրբեջանական բանակցությունները փակուղում չեն։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ