Последние новости

Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվի դատարանում

Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վարդանյանը հայտնել է, որ իրեն վատ է զգում հացադուլի պատճառով։ Դատարանն ընդմիջում է հայտարարել: Այնուհետև, Վարդանյանին առաջարկվել է ցուցմունք տալ, որից նա հրաժարվել է։

Նշենք, Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից հացադուլ է հայտարարել՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով ընթացող կեղծ դատավարության դեմ։

Նրան նաև հարցեր են ուղղվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի հետ ունեցած հարաբերությունների, «Ավրորա» հիմնադրամի գործունեության, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու և ՀՀ քաղաքացիություն ընդունելու պատճառների, ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի և այլոց հետ ունեցած կապերի մասին։

Ռուբեն Վարդանյանը առաջադրված այս հարցերից ոչ մեկին չի պատասխանել:

Վարդանյանի փաստաբանը Բաքվի դատարանի կազմը բացարկելու միջնորդություն է ներկայացրել, սակայն դատավորները այն անհիմն են ճանաչել և թողնվել առանց քննության` պատճառաբանելով, թե նման միջնորդությունը նախկինում արդեն քննարկվել է և բավարարելու հիմնավոր հիմքեր չկան։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 4-ին:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ