Գարեգին 2-րդ․ Ժողովրդի մեջ պետք է հաստատուն պահել պատմական անցյալի մասին ճիշտ ընկալումները
Հայ ժողովրդի մեջ պետք է հաստատուն պահել դարերով նվիրագործված արժեհամակարգի, հայրենիքի, Հայոց եկեղեցու, մեր սրբությունների, մեր պատմական անցյալի վերաբերյալ ճիշտ ընկալումները։ Այդ մասին այսօր Մայր տաճարում Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակին մատուցված Սուրբ պատարագի ժամանակ հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը։
Գարեգին 2–րդն անդրադարձավ նաև հայրենիքի ու աշխարհասփյուռ հայության առջև ծառացած մարտահրավերներին՝ պայմանավորված ոչ միայն Արցախի կորստով, հազարավոր զոհերով, անհայտ կորած և դեռևս գերության մեջ գտնվող հայորդիներով, այլև հայի ինքնության բաղադրիչների թիրախավորմամբ և աղճատմամբ։
«Այս ճանապարհով է հնարավոր հզորացնել մեր պետությունը` նպաստել հայրենական կյանքի բարօրությանն ու ապահովությանը։ Այս ճանապարհով է հնարավոր ամրապնդել հասարակության մեջ համերաշխության ոգին, պաշտպանել ազգային շահերն ու հիմնարար իրավունքները թե՛ երկրի ներսում և թե՛ երկրից դուրս»,– հայտարարել է կաթողիկոսը։
Ըստ նրա` այս նպատակների իրագործման համար մեզ նախևառաջ պետք է առավել նվիրում ու քաջություն, ազգին ու հայրենիքին ծառայելու բարձր գիտակցություն և հանձնառություն։
Նշենք, որ այսօրվա տոնախմբությանը ներկա էին hայաստանյան թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող շուրջ 250 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր աթոռի միաբանությունը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 14:42
Всеармянский совет дипломатов выступил с заявлением, в котором говорится:
-
2025-03-17 14:01
Обвинения против Рубена Варданяна ложны и нелепы, заявил врач и гуманист Том Катена, лауреат международной гуманитарной премии Aurora и основатель клиники Mother of Mercy в Нубийском регионе Судана.
-
2025-03-17 14:00
Тегеран пока не планирует раскрывать детали направленного ему ранее президентом США Дональдом Трампом письма по ядерной сделке, сообщения в СМИ относительно содержания письма являются домыслами. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель иранского МИД Исмаил Багаи.
-
2025-03-17 13:58
Очередной случай насилия и ограбления перемещенных из Нагорного Карабаха зарегистрирован в Армении. Об этом пишет адвокат Роман Ерицян в соцсетях.