Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ՎՏԱՆԳ ԿԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հարավային Կովկասի տարածաշրջանում, անշուշտ, էսկալացիայի վտանգ կա: Դրա մասին News.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտին (МГИМО) առընթեր միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Քաղաքագետը դա բացատրել է նրանով, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել։ Փորձագետը հավելել է, որ քանի դեռ այն չի ստորագրվել, էսկալացիայի վտանգ միշտ կա։ «Պարտադիր չէ, որ այդ հրացանը կրակելու է, բայց այն լիցքավորված է և կախված է պատից: Միշտ վտանգ կա, որ նման բան տեղի կունենա։ Ես դա անշրջելի չեմ համարում, բայց որոշակի ռիսկեր կան»,- նշել է Մարկեդոնովը։
Միևնույն ժամանակ, Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները, նրա կարծիքով, մեծացնում են կառուցողականության շանսերը։ «Երբ մեծ տերությունների դիմակայությունը չի օգտագործվում միջին և փոքր տերությունների կողմից, ռիսկերը նվազում են»,- ընդգծել է քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ Հայաստանին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը և արտատարածքային միջանցք բացել ՀՀ տարածքով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 15:56
Думаю, Ален Симонян имеет статус азербайджанского ефрейтора-шпиона и турецкого агента, а ссылка на его слова отвратительна для любого армянина.
-
2025-05-05 14:18
Спикер армянского парламента Ален Симонян назвал второго президента Армении Роберта Кочаряна человеком, имеющим «статус российского шпиона». Это ответственное заявление Симонян сделал на брифинге 5 мая.
-
2025-05-05 14:16
Оппозиционный депутат парламента Армении Гегам Манукян призвал повысить зарплаты военнослужащим без обязательной аттестации.
-
2025-05-05 14:15
Глава правительства Беларуси Александр Турчин прибыл с официальным визитом в Азербайджан.